Ինֆորմացիայի ազատության կենտրոն

հայերեն | english

Աջակցեք մեզ

Աջակցեք Ինֆորմացիայի ազատության կենտրոնին

Ձեր աջակցությունը կօգնի մեզ պաշտպանել ձեր տեղեկություն ստանալու իրավունքը և Հայաստանում ապահովել պաշտոնական տեղեկատվության մատչելիությունը քաղաքացիների համար։

Մեր գործունեությանը հնարավոր է աջակցել 2 եղանակով՝ դրամական աջակցությամբ կամ կամավորական աշխատանքով:

Յուրաքանչյուր աջակցություն, անգամ 100 կամ 1000 ՀՀ դրամի չափով, արժեքավոր է մեր գործունեության համար:

Ծանոթություն. մենք չենք ընդունում 50.000 ՀՀ դրամը գերազանցող անանուն նվիրատվություններ: Մենք պետք է իմանանք, թե որտեղից է գալիս ֆինանսական աջակցությունը, սակայն, ցանկության դեպքում կարող ենք չհրապարակել Ձեր անունը:

Ինֆորմացիայի ազատության կենտրոնի բանկային տվյալները.


Ինֆորմացիայի ազատության կենտրոն ՀԿ
Բանկ - "Ամերիաբանկ" ՓԲԸ,
Բանկի հասցե - ք. Երևան, Գրիգոր Լուսավորչի 9
Հաշվի համարը – 15700-03452540100 ՀՀ դրամ
15700-03452540101 ԱՄՆ դոլլար
SWIFT/BIC: ARMIAM22

Հիմնադրամները կամ անհատները, ովքեր ցանկանում են առավել մանրամասն քննարկել, թե ինչ աջակցություն է հնարավոր տրամադրել Ինֆորմացիայի ազատության կենտրոնին, կարող են կապվել ԻԱԿ նախագահ Շուշան Դոյդոյանի հետ foi@foi.am էլեկտրոնային հասցեով կամ 091 407 836 հեռախոսահամարով:

Ինչպես են օգտագործվելու Ձեր նվիրատվությունները.

2013թ.-ին Ինֆորմացիայի ազատության կենտրոնը միջոցներ է հավաքում գործունեության հետևյալ հինգ ուղղություններն իրականացնելու համար.

  1. Իրավական խորհրդատվություն և ռազմավարական դատավարություն

    2001-2012թթ.-ին Ինֆորմացիայի ազատության կենտրոնն ապահովել է խորհրդատվությամբ 6850 քաղաքացու։ ԻԱԿ-ը քաղաքացիներին, ԶԼՄ-ներին, ՀԿ-ներին, լրագրողներին և իրավաբանական անձանց իրավական խորհրդատվություն է տրամադրում տեղեկատվություն ստանալու իրավունքի վերաբերյալ` միաժամանակ օգնելով բողոքարկել տեղեկատվություն ստանալու հարցումների անօրինական մերժումները` ներառյալ դատարական կարգով: 2006-2012թթ ընթացքում ԻԱԿ-ը տեղեկատվության տրամադրումն ապօրինի մերժած պետական և հանրային նշանակության մարմինների դեմ 37 դատական գործ է հարուցվել՝ 80% դրական արդյունքով, ինչի շնորհիվ վերականգնվել է տեղեկատվություն ստանալու խախտված իրավունքը:
     
  2. Ուսուցումներ տեղեկատվության ազատության իրավունքի վերաբերյալ

    Կենտրոնը ՀՀ ողջ տարածքում ուսուցումների միջոցով օգնում է քաղաքացիներին, ՀԿ, ԶԼՄ եւ քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչներին, ինչպես նաեւ պետական պաշտոնյաներին զարգացնել իրենց գիտելիքը եւ հմտությունները Տեղեկատվության ազատության ոլորտում: 2003-2012թթ ընթացքում 6650 մարդ՝ այդ թվում 2763 պաշտոնյա, ստացել է գիտելիք եւ հմտություն տեղեկատվության ազատության օրենսդրության վերաբերյալ։
     
  3. Հանրային քարոզարշավ տեղեկատվության ազատության խնդիրներին հանրությանն իրազեկելու նպատակով. 

    2001թ.-ից մինչ օրս Կենտրոնն իրականացնում է հանրային լայն քարոզարշավ տեղեկատվության ազատության խնդիրներին հանրությանն իրազեկելու նպատակով։ Կենտրոնը հրապարակում է այն պաշտոնյաների "Սև ցուցակը", որոնք ոտնահարել են քաղաքացիների, լրագրողների, հասարակական կազմակերպությունների եւ իրավաբանական անձանց տեղեկատվություն ստանալու իրավունքը: ԻԱԿ-ը համայնքներին՝ գյուղական և քաղաքային, տրամադրում է տեղեկատվական ցուցատախտակներ՝ համայնքին առնչվող պարտադիր հրապարակման ենթակա տեղեկությունները փակցնելու համար. 2007թ. մինչ օրս ԻԱԿ-ը ՀՀ 57 համայնքներում տեղադրել է 270 տեղեկատվական ցուցատախտակ:
  4. ՏԱ կիրառման պրակտիկայի դիտարկում և խնդիրների վերհանում

    2003թ.ից սկսած՝ ՏԱ օրենքի ընդունումից ի վեր, ԻԱԿ-ը պարբերաբար իրականացրել է մոնիտորինգներ՝ պարզելու համար տեղեկատվության ազատության վիճակը ՀՀ-ում: Պետական կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմիններում տեղեկատվության ազատության իրական վիճակը գնահատելու, պետական մարմիններին բաց եւ թափանցիկ աշխատելուն պարտավորեցնելու, ինչպես նաեւ քաղաքացիների համար անհրաժեշտ տեղեկություններ ստանալու համար: Ինֆորմացիայի ազատության կենտրոնը տարեկան 1000-ից ավելի տեղեկություն ստանալու հարցումներ է ուղարկում պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններ` միաժամանակ լինելով “Տեղեկատվության ազատության մասին” ՀՀ օրենքն ամենաակտիվ օգտագործող կազմակերպություններից մեկը:
  5. «Մամուլի ազատություն, տեղեկատվություն ստանալու իրավունք ֆոտոցուցահանդես/2013-ի» և «Տեղեկատվության ազատության ամենամյա մրցանակաբաշխություն/2013-ի» կազմակերպում

    2003թ. ի վեր ԻԱԿ-ը կազմակերպում է Տեղեկատվության ազատության Ոսկե բանալի Ժանգոտ կողպեք ամենամյա մրցանակաբաշխությունը, որի նպատակն է խրախուսել պետական մարմինների հրապարակային և բաց աշխատանքը, միաժամանակ քննադատել փակ և գաղտնի մարմիններին:
    2010թ.-ից ամեն տարի մայիսի 3-ին՝ մամուլի ազատության միջազգային օրը, ԻԱԿ-ը կազմակերպում է «Մամուլի ազատություն, տեղեկատվություն ստանալու իրավունք» ֆոտոցուցահանդես, որի նպատակն է արտացոլել խոսքի և տեղեկատվության մատչելիության իրավունքի կիրառման մարտահրավերներն ու հնարավորությունները և կառավարությանը, լրատվամիջոցների ներկայացուցիչներին և հանրությանը հիշեցնել այդ իրավունքի կյանքի կոչման հարցում իրենց ունեցած դերի մասին:

Կամավորներ

Որպես կամավոր ԻԱԿ-ին աջակցել հնարավոր է երկու եղանակով. եթե Դուք ապրում եք Երևանում, ապա կարող եք այցելել մեր գրասենյակ և օգնել մեզ մեր ամենօրյա աշխատանքում: Կամ, կարող եք մեզ աջակցել հեռվից՝ ներգրավելով Ձեր ընկերներին և ընտանիքի անդամներին ԻԱԿ-ի կողմից իրականացվող ծրագրերում, ինչպես նաև աջակցել Ձեր մասնագիտական հմտություններով՝ թարգմանություներ, խմբագրական աշխատանք և այլն: Կամավորական աշխատանքի մասին լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար կապվեք մեզ հետ foi@foi.am էլեկտրոնային հասցեով կամ զանգահարեք 010 560 360 հեռախոսահամարով: