Ինֆորմացիայի ազատության կենտրոն

հայերեն | english

Մեր մասին

Անձնակազմ

Շուշան Դոյդոյան
Նախագահ

Շուշան Դոյդոյանը 2001 թ.-ից Ինֆորմացիայի ազատության կենտրոնի հիմնադիր նախագահն է: Շ. Դոյդոյանը տեղեկատվության ազատության իրավունքի ջատագովներից է, ով նախաձեռնել և նպաստել է «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի ընդունմանը (2003թ.): Տկն. Դոյդոյանն առաջին կինն է, ով 2015 թվականի Համընդհանուր իրավունքների մրցանակաբաշխությանն արժանացել է Ազատության պաշտպան  մրցանակին: Համընդհանուր իրավունքների մրցանակաբաշխության ընթացքում Հայաստանում գործող միջազգային կառույցները իրենց գնահատանքն են հայտնում այն անձանց, ովքեր հանդես են գալիս Հայաստանում մարդու իրավունքների, հաշվետու կառավարման, տեղական ինքնակառավարման ոլորտի բարեփոխումների ու ազատ խոսքի խթանման դիրքերից։

Շուշան Դոյդոյանը Երևանի պետական համալսարանի դոցենտ է: 1997 թ.ին գերազանցությամբ ավարտել է ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետը, իսկ 2004 թ.-ին՝ իրավաբանության ֆակուլտետը: ԵՊՀ Ժուռնալիստիկայի ֆակուլտետում արդեն 18 տարի դասավանդում է «Լրագրողական էթիկա»«ԶԼՄ օրենսդրություն», «ԶԼՄ կարգավորում եւ ինքնակարգավորում» հեղինակային առարկաները: Տկն. Դոյդոյանը բանասիրական գիտությունների թեկնածու է 2001 թ.ից: Մասնագիտացել և Վերապատրաստվել է ԱՄՆ-ում, Կենտրոնական Եվրոպայի համալսարանում (Բուդապեշտ) և Մոսկվայի պետական համալսարանում, Հայաստանի ամերիկյան համալսարանում։

2003 թ.ից մինչ օրս Լրագրողներ առանց սահմանների» միջազգային կազմակերպության ներկայացուցիչն է Հայաստանում: 2004-2006 և 2010-2014թ.թ.-ին Շուշան Դոյդոյանը Տեղեկատվության ազատության պաշտպանների միջազգային ցանցի ղեկավար կոմիտեի անդամ է: Նա նաև Եվրոպայի տեղեկատվության մատչելիության կազմակերպության հիմնադիր անդամ է: 

Տկն. Դոյդոյանն իրականացրել է փորձագիտական աշխատանք և տասնյակ ուսուցումներ ԵԱՀԿ-ի, ԱՄՆ ՄԶԳ-ի, ՄԱԿ-ի զարգացման ծրագրի, Գերմանիայի զարզարգացման գործակալության համար և աջակցությամբ ՏԱ և Բաց կառավարման գործընկերության ոլորտներում։ 

2011 թ.ից Տեղեկատվական վեճերի խորհրդի քարտուղարն է, որը ԶԼՄ վեճերի լուծման արտադատական մարմին է (անձնական կյանքի գաղտնիություն, զրպարտություն վիրավորանք, ատելության խոսք և այլ հարցերի շուրջ)։ Որպես լրագրող 1996-2003 թ.թ. աշխատել է Հայաստանի հանրային ռադիոյում, Հետաքննող լրագրողների ընկերակցությունում և Ինտերնյուսում։  

Շուշան Դոյդոյանը 2015 թ.-ի հոկտեմբերի 9-ից ստանձնել է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության աշխատակազմի անձնական տվյալների պաշտպանության գործակալության պետի պաշտոնը և ղեկավարել Գործակալությունը մինչև 2017 թվականի նոյեմբեր:

Շուշան Դոյդոյանը 60-ից ավել գիտական հոդվածների հեղինակ է, երկու տասնյակ գրքերի, մենագրությունների և դասագրքերի հեղինակ: 

 
 Մանե Մադոյան
ծրագրի համակարգող

Մանե Մադոյանը Ինֆորմացիայի ազատության կենտրոնում աշխատում է 2018 թ.-ի հոկտեմբերից: ԻԱԿ անդամ է 2011 թ.-ից: Կազմակերպությունում աշխատել է նաև անցյալում. 2013-2014 թթ. եղել է ԻԱԿ-ի կրթական ծրագրերի համակարգողը:

2009 թ.-ին ավարտել է ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի մագիստրատուրան, նույն ֆակուլտետի հայցորդ է, ուսումնառության տարիներից աշխատում է որպես հաղորդակցման մասնագետ: 

2005-2011 թթ. որպես հանրային կապերի պատասխանատու աշխատել է Երևանի պետական համալսարանում, 2011 թ.-ից աշխատել է Վայրի բնության և մշակությանի արժեքների պահպանման հիմնադրամում, ապա ղեկավարի հետ տեղափոխվել Երևանի կենդանաբանական այգի՝ որպես մամուլի պատասխանատու (մինչև 2016 թ. մայիս):

2017 սեպտեմբերից 2018 հունիսն աշխատել է  ՀՀ կառավարության Տեղեկատվության և վերլուծության կենտրոնում՝ որպես հաղորդակցության մասնագետ: 2018 թ.-ի հունիսից եղել է ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանի մամուլի քարտուղարը և նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնի պետը(մինչև 2018 թ.-ի հոկտեմբեր): 

Դասավանդել է ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետում: Այս ընթացքում ակտիվորեն համագործակցում է կրթության և սացիալական ոլորտում աշխատող ՀԿ-ների հետ՝ որպես կրթական մոդուլների մշակող և հաղորդակցության մասնագետ:

 

Գեւորգ Հայրապետյան
ԻԱԿ վարչության անդամ, նախկինում ԻԱԿ իրավաբանական բաժնի ղեկավար

2015 թ.-ի դեկտեմբերից ստանձնել է Հանրապետության արդարադատության նախարարության աշխատակազմի անձնական տվյալների պաշտպանության գործակալության Վարչական վարույթների իրականացման բաժնի պետի պաշտոնը: 

Գեւորգ Հայրապետյանն Ինֆորմացիայի ազատության կենտրոնի իրավաբանն է 2005 թ.-ից: 2007 թ.-ին Գեւորգ Հայրապետյանն ավարտել է Երեւանի պետական համալսարանի Իրավաբանական ֆակուլտետը, 2006 թ.-ին` ԵՊՀ Իրավաբանական ֆակուլտետի Իրավաբանական կլինիկան: Ավարտական աշխատանքի թեման է «Տեղեկատվության ազատությունը Հայաստանի Հանրապետությունում»: 2015 թ.-ին ստացել է մագիստորսի կոչում: Մագիստրոսական թեզի թեման է «Տեղեկատվության ազատության նոր մարտահրավերները»: Տեղեկատվության ազատության ոլորտում վերապատրաստում է անցել Ուկրաինայում (Կիեւ, 2005) եւ Չեխիայում (Պրահա, 2007): Տեղեկատվության ազատության փորձագետ է:

Հեղինակել է Տեղեկատվության ազատության վերաբերյալ 9 գիրք: Հեղինակել է նաեւ տեղեկատվության ազատության եւ պետական մարմինների հրապարակայնության, պաշտոնական փաստաթղթերի մատչելիության, վիրավորանքի եւ զրպարտության վերաբերյալ շուրջ 30 հոդված եւ վերլուծություն:

 

 Հարություն Ծատրյան
 ԻԱԿ հետազոտող

Հարություն Ծատրյանը մեդիայի և հաղորդակցության ոլորտում տարիների փորձ ունեցող հետազոտող է, փաստերի ստուգման մասնագետ, որն աշխատում է հայաստանյան և միջազգային կառույցների հետ։ Նախկինում ստացել է բակալավրի և մագիստրոսի կոչում լրագրության և քաղաքագիտության ոլորտում։ Ներկայումս Հ. Ծատրյանն ունի հաղորդակցության և մեդիայի ոլորտում գիտությունների թեկնածուի գիտական ​​աստիճան:

Հարություն Ծատրյանը Փոյնթեր ինստիտուտի Միջազգային փաստերի ստուգման ցանցի (IFCN) և Եվրոպական փաստերի ստուգման ստանդարտների ցանցի (EFCSN) գնահատող է: Հ. Ծատրյանը Եվրոպական երիտասարդական մամուլի խորհրդատվական խորհրդի անդամ է, որը մեդիաբովանդակություն արտադրողների և երիտասարդական կազմակերպությունների ցանց է Եվրոպայում և ԵՄ սահմաններից դուրս: 2021 թվականի հոկտեմբերից նա դասախոսություններ է կարդում «Նորությունների և փաստերի ստուգում» թեմայով Ուեյնի նահանգային համալսարանում։

Հ. Ծատրյանը ԻԱԿ-ին միացել է 2020 թվականից և իրականացրել է հետազոտություններ և մասնագիտական կարողությունների զարգացման, վերապատրաստման դասընթացներ տարբեր թեմաներով, այդ թվում՝ ԻՇ, փաստերի ստուգում, մեդիագրագիտություն և ռազմավարական հաղորդակցություն: