Հրապարակումներ
Վերլուծություններ
31.05.2013 - Երևանի ավագանու ընտրարշավի լուսաբանումն առցանց ԶԼՄ-ներում
2013թ.-ին Ինֆորմացիայի ազատության կենտրոնը և Կովկասի ինստիտուտը Քաունթերփարթ ինթերնեշնլի հայաստանյան ներկայացուցչության աջակցությամբ և ԱՄՆ ՄԶԳ ֆինանսավորմամբ իրականացրեցին առցանց ԶԼՄ-ներում Երևանի 2013թ.-ի Ավագանու ընտրություններին մասնակից կուսակցությունների նախընտրական քարոզարշավի լուսաբանման վերլուծություն:
28.05.2013 - ԻԱԿ-ի 2012 թվականի հարցումների վերլուծություն
Յուրաքանչյուր տարի Ինֆորմացիայի ազատության կենտրոնը տեղեկություն ստանալու հարյուրավոր գրավոր հարցումներ է ուղարկում տեղեկություն տնօրինող տարբեր մարմինների` ստանալու համար իր կամ իրեն դիմած քաղաքացիների եւ լրագրողների համար անհրաժեշտ տեղեկությունները: Բացի այդ, Ինֆորմացիայի ազատության կենտրոնը տեղեկություն տնօրինող մարմիններին ներկայացնում է նպատակային հարցումներ` որոնք միտված են պարզելու, թե որքանով են այս կամ այն մարմիններն արդարացի եւ հիմնավորված ծախսում պետական բյուջեի միջոցները:
30.01.2013 - 305 մլն դրամ բյուջեից` որպես պարգեւատրում
2012թ.-ի մայիսի 29-ին Ինֆորմացիայի ազատության կենտրոնը հարցումներ ուղարկեց մի շարք պետական կառույցների՝ պարզելու, թե որքանով այս մարմիններն արդարացի եւ հիմնավորված են ծախսում պետական բյուջեի միջոցները։ Այս հարցումները միեւնույն ժամանակ հնարավորություն տվեցին պարզել, թե ինչպես են պետական մարմինները կիրառում տեղեկատվության ազատության մասին օրենսդրությունը:
15.01.2013 - Որքա՞ն են ծախսում նախարարությունները հյուրասիրությունների վրա
2012թ.-ի սեպտեմբերի 4-ին Ինֆորմացիայի ազատության կենտրոնը տեղեկություն ստանալու գրավոր հարցումներով դիմել էր ՀՀ Նախագահի աշխատակազմին, ՀՀ Ազգային ժողովին, ինչպես նաեւ ՀՀ բոլոր նախարարություններին եւ խնդրել էր տրամադրել տեղեկություններ Նախագահի, ԱԺ նախագահի եւ նախարարների պաշտոնական հանդիպումների ժամանակ տրվող հյուրասիրությունների վերաբերյալ։
05.10.2012 - Որքան արժեն պաշտոնական ինտերնետային կայքերը
2009, 2010 և 2011թ.թ.-ին կայքերի ստեղծման, վերամշակման և սպասարկման համար ամենաշատ գումարը ծախսել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը՝ 18.214.100 ՀՀ դրամ դրամ (www.mss.am և www.disabilityarmenia.am կայքերի համար) և 10.300 ԱՄՆ դոլար (www.employment.am կայքի համար), իսկ ամենաքիչ գումարը ծախսել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը՝ 80.000 ՀՀ դրամ: ՀՀ Գյուղատնտեսության և Սփյուռքի նախարարություններն ընդհանրապես գումար չեն ծախսել:
07.09.2012 - Նախարարական եկամուտները 2011 թվականին
2011թ.-ին ամենաշատ եկամուտն ունեցել է ՀՀ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը` 203.466.197 ՀՀ դրամ: Հարություն Քուշկյանի եկամուտն ավելի քան 68 անգամ գերազանցում է 2011թ.-ին ամենաքիչ եկամուտը ստացած ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Մանուկ Վարդանյանի եկամուտը՝ 2.967.600 ՀՀ դրամ: