Հրապարակումներ
Վերլուծություններ

20.10.2015 - Հրապարակայնության և տեղեկատվության ազատության ինդեքս - 2015. արդյունքների ամփոփում
2015թ.ին գնահատվել են ՀՀ Նախագահի աշխատակազմը, ՀՀ ԱԺ աշխատակազմը, ՀՀ կառավարության աշխատակազմը, ՀՀ նախարարությունները, մարզպետարանները և կառավարությանն առընթեր մարմինները, ընդհանուր` 36 մարմին: 2015թ.-ի արդյունքները ներառում են 2014թ.-ի սեպտեմբերի 28-ից 2015թ.-ի սեպտեմբերի 28-ն ընկած ժամանակահատվածը։

18.02.2015 - Փաստաթղթերը գաղտնագրվում են, և դրանց մասին մոռանում են մեկընդմիշտ
2015թ.-ի հունվարի 30-ին ԻԱԿ-ը տեղեկություն ստանալու գրավոր հարցմամբ դիմել էր ՀՀ բոլոր նախարարություններին` պարզելու, թե արդյոք տվյալ նախարարությունը 2014թ.-ին գաղտնազերծե՞լ է գաղտնի փաստաթղթեր։ ԻԱԿ-ի հարցումները ցույց տվեցին, որ ՀՀ նախարարություններից ոչ մեկը անցյալ տարվա ընթացքում որեւէ փաստաթուղթ չի գաղտնազերծել։

21.01.2015 - Տեղեկատվության ազատությունը 2014թ.-ին. ամփոփում
2015թ.-ի սկզբում ԻԱԿ-ը 5 նոր դատական գործ է նախապատրաստել, որոնք այժմ գտնվում են ընդունելության փուլում: Գործերից 4-ը ԻԱԿ-ի` տեղեկություն ստանալու հարցումների հիման վրա են, իսկ 1-ը` լրագրող Արման Սուլեյմանյանի հետ համագործակցության արդյունքում լրագրողի ՏԱ իրավունքը պաշտպանելուն ուղղված գործ:

10.06.2014 - Նախարարությունները պատասխանում են էլեկտրոնային հարցումներին
Հարցումներին պատասխանել են 18 նախարարություններից 16-ը: Պատասխան չի ստացվել ՀՀ պաշտպանության եւ ՀՀ սփյուռքի նախարարություններից:
10.03.2014 - ԻԱԿ-ն ամփոփում է 2013 թվականը
2013 թ.-ի ընթացքում Ինֆորմացիայի ազատության կենտրոնը տեղեկություն տնօրինող տարբեր մարմինների ներկայացրել է տեղեկություն ստանալու 203 հարցում: Տեղեկատվության ազատության իրավունքի վերաբերյալ ԻԱԿ-ի նախաձեռնած դատական գործերից ավարտվել է 5-ը:

28.08.2013 - Տեղեկատվության ազատության դատական պրակտիկան 2011-2013թ.թ.
2005թ.-ից ի վեր Ինֆորմացիայի ազատության կենտրոնն իրականացնում է տեղեկատվության ազատության իրավունքի դատական պաշտպանության առաքելությունը: Որպես տեղեկատվություն ստանալու իրավունքի պաշտպանության կարեւորագույն երաշխիք` ԻԱԿ-ի ընտրած հիմնական գործիքներից մեկը ռազմավարական դատական գործերի ստեղծումն է: Այսպես, Ինֆորմացիայի ազատության կենտրոնը ոչ միայն ՏԱ իրավունքի խախտման դեպքում պաշտպանում է ՏԱ իր իրավունքը, այլ նաեւ իրականացնում է ռազմավարական դատավարություն: