Հրապարակումներ
Վերլուծություններ
30.01.2018 - Պետական մարմինները շուրջ 156 միլիոն դրամ կամ 322 հազար դոլար են ծախսել ամանորի նախապատրաստությունների համար
Ամենահետաքրքրական պատասխանը ՀՀ կառավարության աշխատակազմինն է. Պարզվում է ՀՀ վարչապետի ներկայությամբ ամանորի ընդունելության ծախսերը ներառված են հույժ գաղտնի, պետական գաղտնիք համարվող տեղեկությունների ցանկում, հետևապես և մեզ չտրամադրեցին:
10.10.2017 - Առաջարկներ ուղղված ՏԱ մասին օրենքի նախագծին
Ինֆորմացիայի ազատության կենտրոնը մշակել է և ՀՀ արդարադատության նախարարությանն է ուղարկել «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ դիտարկումներ և առաջարկներ:
15.03.2017 - Պրոակտիվ հրապարակման ապահովումը պաշտոնական ինտերնետային կայքերում
Այս մոնիտորինգի նպատակն է ներկայացնել Տեղեկատվության ազատության պրոակտիվ հրապարակման օրենսդրական հիմքերը, գնահատել, թե ՀՀ պետական կառավարման մարմիններն ինչպես են իրականացնում տեղեկատվության պրոակտիվ հրապարակումը պաշտոնական ինտերնետային կայքերում, ինչպես են կիրառվում տեղեկատվության ազատության իրավունքի իրացման էլեկտրոնային հնարավորությունները, ինչպես նաև վերհանել ոլորտում առկա խնդիրներն ու համապատասխան առաջարկություներ ներկայացնել պետական կառավարման մարմիններին: Մոնիտորինգն իրականացրել է Ինֆորմացիայի ազատության կենտրոնը ՍեքԴև հիմնադրամի աջակցությամբ:
07.09.2016 - Պետական կառավարման մարմինների ՏԱ վարկանիշը 2016թ.-ին
Այս տարի Ինֆորմացիայի ազատության կենտրոնը երրորդ անգամ Հրապարակայնության և տեղեկատվության ազատության ինդեքսի միջոցով գնահատեց պետական կառավարման մարմինների հրապարակայնության և թափանցիկության մակարդակը: 2014թ.-ից ի վեր մարմինների թափանցիկությունն ու հրապարակայնությունը գնահատվում են երեք բաժնից հիսուներեք հարցից բաղկացած հարցաշարով:
25.08.2016 - Կրճատվեցի՞ն ի վերջո ծառայողական մեքենաները
Պետական մարմինների ծառայողական մեքենաների կրճատման վերաբերյալ հայտարարությունները ճշտելու նպատակով 2016 թվականի հուլիսի 13-ին Ինֆորմացիայի ազատության կենտրոնը տեղեկություն ստանալու էլեկտրոնային հարցումներով դիմեց ՀՀ կառավարությանը, առընթեր պետական մարմիններին, նախարարություններին և մարզպետարաններին։ ԻԱԿ-ը խնդրել էր տրամադրել կրճատված մեքենաների ցանկը՝ նշելով յուրաքանչյուր մեքենայի մակնիշը և պետհամարանիշը, ինչպես նաև ներկայացնել կրճատված վարորդների ցանկը:
28.06.2016 - Նախարարությունները չեն կատարում Պետական գաղտնիքի մասին օրենքը
ՀՀ պետական կառավարման մարմինները փաստաթղթեր չեն գաղտնազերծում։ Սա են վկայում գաղտնազերծված փաստաթղթերի վերաբերյալ ԻԱԿ-ի հարցումները ուղղված բոլոր նախարարութուններին։