Ինֆորմացիայի ազատության կենտրոն

հայերեն | english

Հրապարակումներ

Վերլուծություններ

13.02.2020 - 2019 թ․-ին տեղեկություն ստանալու հարցումների կեսից ավելին ուղարկվել են էլեկտրոնային եղանակով․ ԻԱԿ-ն ամփոփում է ՏԱ հարցումների վիճակագրությունը

2018 թվականին պետական կառավարման մարմինների ստացված հարցումների 16%-ն է ստացվել էլեկտրոնային եղանակով, իսկ 2019-ին էլեկտրոնային եղանակով են ստացվել հարցումների կեսից ավելին՝ 54%-ը։

30.10.2019 - ԻԱԿ-ն ամփոփում է պետական մարմիններում առկա ծառայողական ավտոմեքենաների քանակը, դրանց պետհամարանիշներն ու մակնիշները

Պետական կառույցներում առկա ծառայողական ավտոմեքենաների քանակը և դրանց մակնիշների ու պետհամարանիշների մասին տեղեկություն ստանալու նպատակով 2019 թ.-ի հոկտեմբերի 16-ին Ինֆորմացիայի ազատության կենտրոնը էլեկտրոնային հարցմամբ դիմել էր 19 պետական կառավարման մարմիններ՝ խնդրելով տրամադրել տեղեկատվություն այն մասին, թե քանի ծառայողական ավտոմեքենա կա տվյալ գերատեսչությունում՝ ներկայացնելով մեքենաների ցանկը, յուրաքանչյուր մեքենայի մակնիշը և պետհամարանիշը:

22.04.2019 - Ինչքա՞ն ծառայողական մեքենա և վարորդի հաստիք է կրճատվել պետական կառավարման մարմիններում

Պարզելու համար, թե որքանով է արդյունավետ իրականացվում ՀՀ կառավարության խոստացած ծառայողական մեքենաների օպտիմալացման գործընթացը 2019 թ.-ի ապրիլին Ինֆորմացիայի ազատության կենտրոնը էլեկտրոնային հարցումներով դիմել է 24 պետական կառավարման մարմին՝ խնդրելով տրամադրել տեղեկատվություն այն մասին, թե 2018 թ.-ի հունիսի 1-ից մինչ օրս որքան ծառայողական մեքենա և վարորդ է կրճատվել:

02.04.2019 - Ի՞նչքան պարգևավճար են ստացել ՀՀ պաշտոնյաները

Պաշտոնյաների ստացած պարգևավճարները անձնական տվյալներ են, սակայն մենք՝ հարկատուներս, իրավունք ունենք իմանալ՝ որքանով արդյունավետ են ծախսվում մեր վճարած հարկերը։ Երկու ամիս է՝ հանրությունն ակտիվ քննարկում է պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների տարեվերջյան պարգևավճարներն ու դրանց թափանցիկությանն առնչվող հարցերը:

23.08.2018 - Որքա՞ն դրամաշնորհներ են հատկացրել նախարարությունները ՀԿ-ներին

2018թ.-ին Կառավարութան աշխատակազմը ՀԿ-ներին տրամադրել է 20 միլիարդ դրամ: Կրկին ամենաշատը «Հարմոնիա» ռուսական մշակույթի միջազգային կենտրոն հասարակական կազմակերպությանը՝ 11 միլիարդ 2 միլիոն դրամ...

06.06.2018 - Շուրջ 1400 թափուր աշխատատատեղ կա պետական մարմիններում, սակայն դրանց մասին տեղեկատվությունը չի հրապարակվում

Տեղեկատվության ազատության մասին ՀՀ օրենքի պահանջը չեն կատարել ՀՀ կառավարության աշխատակազմը, Ոստիկանությունը և 9 նախարարությունը: