Ինֆորմացիայի ազատության կենտրոն

հայերեն | english

Հրապարակումներ

Վերլուծություններ

05.05.2021 - Գաղտնագրված ոչ մի տեղեկություն 2020-ի ընթացքում հանրության համար հասանելի չի դարձել

Ինֆորմացիայի ազատության կենտրոնի տեղեկություն ստանալու հարցումների պատասխանները ցույց են տալիս, որ 2020 թվականի ընթացքում գաղտնազերծման գործընթաց իրականացրել է միայն Ազգային անվտանգության ծառայությունը։ 37 պետական մարմին տեղեկացնում են, որ իրենց աշխատակազմի տնօրինության տակ գտնվող ոչ մի փաստաթուղթ չի գաղտնազերծվել։ Պաշտպանության նախարարությունը հարցմանը չի պատասխանել։

08.02.2021 - Ինչ հիմքերով են մերժվում տեղեկություն ստանալու հարցումները

Տեղեկություն ստանալու հարցումների առավել հաճախ կիրառվող մերժման հիմքերը պարզելու նպատակով Ինֆորմացիայի ազատության կենտրոնը 2021 թվականի հունվարին տեղեկություն ստանալու հարցում էր ուղարկել պետական կառավարման 40 մարմին՝ խնդրելով տրամադրել տեղեկություններ այն մասին, թե տեղեկություն ստանալու քանի հարցում է մերժել կառույցը 2020թ. ընթացքում։ ԻԱԿ-ը խնդրել էր նաև հստակեցնել, թե տեղեկություն ստանալու հարցումներից քանիսն են մերժվել անձնական տվյալների, և քանիսը՝ պետական և/կամ ծառայողական գաղտնիքի պաշտպանության հիմքով։

17.12.2020 - ՏԻՄ-երում անձնական տվյալների մշակման գնահատում 2020

Տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) կողմից անձնական տվյալների մշակման գնահատումն իրականացվել է Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության՝ ԳՄՀԸ-ի (Deutsche Gesellschaft für Internationale Zusammenarbeit (GIZ) GmbH) աջակցությամբ։

11.12.2020 - Տեղեկատվության ազատության ոլորտում վերապատրաստման կարիքների գնահատում

Հաղորդակցության և տեղեկատվության ազատության վերաբերյալ կանոնավոր և արդյունավետ վերապատրաստումներ կազմակերպելուց առաջ անհրաժեշտ է նախ գնահատել պետ. մարմինների կարիքներն ու ակնկալիքներն այդ դասընթացներից։ Սույն գնահատումն իրականացվել է 2020 թվականի մարտ-ապրիլ ժամանակահատվածում։ Գնահատման մեջ ընդգրկվել են պետական կառավարման բոլոր 38 մարմինները՝ նախարարություններ, մարզպետարաններ, Կառավարության և Վարչապետին առընթեր մարմիններ։

01.12.2020 - Պետական կառավարման մարմինների պաշտոնական ինտերնետային կայքերի գնահատում. պրոակտիվ հրապարակայնություն

Այս զեկույցի նպատակն է գնահատել, թե Հայաստանի Հանրապետության պետական կառավարման մարմինները, ինչպես են ապահովում պրոակտիվ հրապարակայնությունը պաշտոնական ինտերնետային կայքերի միջոցով, ինչպես են իրականացնում բաց տվյալների կառավարումը, ինչպես նաև վեր հանել պրոակտիվ հրապարակայնության իրականացման խնդիրները և պաշտոնական կայքերի բարեփոխման ուղղված գործնական առաջարկների փաթեթ մշակել։

18.04.2020 - ՏԵՂԵԿԱՆՔ. ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Տեղեկատվության ազատության մասին օրենքում լրացումներ կատարելու մասին օրինագիծը սահմանափակում է հանրության տեղեկատվության մատչելիության և շրջակա միջավայրի վերաբերյալ որոշումների կայացման գործընթացում մասնակցության իրավունքները: Այս նախագծի վերաբերյալ ապրիլի 3-ին բացասական կարծիք է հրապարակել ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանը։ Լրագրողներ առանց սահմանների միջազգային կազմակերպությունը ապրիլի 2-ին հայտարարել է, որ այս նախաձեռնությունը խախտում է ՀՀ կառավարության հրապարակայնության սկզբունքը։