Ինֆորմացիայի ազատության կենտրոն

հայերեն | english

Հրապարակումներ

Վերլուծություններ

Տեղեկատվության ազատությունը Հայաստանում 2011

23.09.2011

2011թ.-ի սեպտեմբերի 22-ին Ինֆորմացիայի ազատության կենտրոնը հանրությանը ներկայացրեց “Տեղեկատվության ազատությունը ՀՀ-ում 2011թ.” մոնիտորինգի արդյունքները, որը հնարավորություն տվեց պարզել տեղեկատվության ազատության առկա վիճակը Հայաստանում։

Մոնիտորինգի ընթացքում 10 դիմողների կողմից տեղեկություն ստանալու 250 հարցում էր ուղարկվել տեղեկատվություն տնօրինող 50 մարմինների: Ամենադրական արդյունքը ստացվել է Օշականի գյուղապետարանից, որն իրեն հղած 4 գրավոր և 1 բանավոր հարցմանը տվել է ժամանակին լիարժեք պատասխան: Ծավի և Այգեձորի գյուղապետարանները, “Կլինիկական հիվանդանոց” ՓԲԸ և “Քեթրին գրուպ” ՍՊԸ-ն իրենց ուղղված բոլոր 5-ական հարցումները թողել են անպատասխան:

Մոնիտորինգի ամփոփ արդյունքներին կարող եք ծանոթանալ այստեղ

 "Տեղեկատվության ազատությունը ՀՀ-ում, մոնիտորինգ - 2011"

← Վերադառնալ ցուցակին