Հրապարակումներ
Վերլուծություններ
Գրենական պարագաների գնումները նախարարություններերում 2009-2011թթ..
25.07.2011

2010թ.-ի նոյեմբերի 27-ին եւ 2011թ.-ի մայիսի 25-ին Ինֆորմացիայի ազատության կենտրոնը տեղեկատվություն ստանալու հարցումներ ուղարկեց ՀՀ բոլոր նախարարություններին` խնդրելով հայտնել, թե որքա՞ն գումար է նախատեսվել 2010թ. եւ 2011թ. պետական բյուջեներով տվյալ նախարարության կարիքների համար գրենական պարագաների (թուղթ, գրիչ, ծրար, թղթապանակ եւ այլն) ձեռքբերման համար, ինչպես նաեւ որքա՞ն գումար է ծախսվել գրենական պարագաների ձեռքբերման համար 2009թ. եւ 2010թ.-ին: Նախարարությունների պատասխան գրությունների վերլուծությունը հնարավորություն տվեց պարզել, թե պետական կառավարման համակարգում էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության Մալբերի համակարգը ներդնելու շնորհիվ նախարարություններում նվազե՞լ են գրենական պարագաների համար ծախսվող գումարները և եթե այո, ապա որքանո՞վ են նվազել, թե Մալբերին այդ առումով գրենական ծախսերի ծավալների վրա որեւէ ազդեցություն չի ունեցել:
Գրենական պարագաների գնումները նախարարություններերում 2009-2011թթ..