Հրապարակումներ
Վերլուծություններ
Սև ցուցակ. 10 տարվա ամփոփում, 2001-2011
14.07.2011
2001թ. ի վեր Ինֆորմացիայի ազատության կենտրոնը հրապարակում է Սեւ ցուցակ, որում ընդգրկվում են այն պաշտոնյաներն ու պետական մարմինները, ովքեր խախտում են անձանց տեղեկություն ստանալու իրավունքը: ԻԱԿ-ի Սեւ ցուցակում հայտնվում են հիմնականում տեղեկատվության ազատության իրավունքը խախտած գերատեսչության ղեկավարը, որովհետեւ`
ա) նա է ներկայացնում գերատեսչությունը եւ պաշտոնապես, եւ գործնականում,
բ) "Տեղեկատվության ազատության մասին" ՀՀ օրենքը պահանջում է, որ բոլոր պետական մարմինները հետեւեն սահմանված կարգին եւ պաշտպանեն եւ նպաստեն քաղաքացիների` տեղեկատվություն ստանալու իրավունքի իրականացմանը, եւ այդ առումով, եթե գերատեսչությունը չի կատարում օրենքի պահանջները, վերջնական պատասխանատվությունն ընկնում է գերատեսչությունը ղեկավարող պաշտոնյայի վրա:
10 տարիների ընթացքում` 2001-2011թթ.-ին Սեւ ցուցակում հայտնվել են`
Նախարարներ` 39 անգամ
- Առողջապահության նախարար` 8 անգամ.
Հարություն Քուշկյան` 2011թ., 2010թ.,
Նորայր Դավիդյան` 2005թ., 2004 թ.,
Արարատ Մկրտչյան` 2003թ.-ին 2 եռամսյակ, 2001-ին` 2 եռամսյակ: - Տրանսպորտի և կապի նախարար` 6 անգամ.
Մանուկ Վարդանյան` 2011թ.-ի երկրորդ եռամսյակում,
Անդրանիկ Մանուկյան` 2006թ.-ի 4 անգամ, 2001թ. - Բնապահպանության նախարար` 5 անգամ.
Արամ Հարությունյան`2009թ.,
Վարդան Այվազյան` 2006թ., 2001թ.-ին 3 անգամ - Էներգետիկայի և բնական պաշարների նախարար` 4 անգամ.
Արմեն Մովսիսյան`2002թ.-ին 2 անգամ, 2001թ.-ին` 1 անգամ,
Կարեն Գալուստյան` 2001թ. - Արտակարգ իրավիճակների նախարար` 3 անգամ.
Արմեն Երցյան` 2011թ.-ի առաջին և երկրորդ եռամսյակներում, 2010թ. - Պաշտպանության նախարար` 2 անգամ.
Սեյրան Օհանյան` 2011թ.-ի երկրորդ եռամսյակ
Սերժ Սարգսյան` 2004թ. - Կրթության և գիտության նախարար` 2 անգամ.
Սերգո Երիցյան` 2005թ., 2003թ., - Արտաքին գործերի նախարար` 2 անգամ.
Վարդան Օսկանյան` 2005, 2002թ. - Արդարադատության նախարար` 2 անգամ.
Դավիթ Հարությունյան` 2001թ.-ին 2 անգամ - Մշակույթի նախարար` 1 անգամ.
Հասմիկ Պողոսյան` 2009թ. - Առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարար` 1 անգամ
Կարեն Ճշմարիտյան` 2004թ. - Աշխատանքի և սոցիալական ապահովության` 1 անգամ
Աղվան Վարդանյան` 2004թ. - Տարածքային կառավարման նախարար` 1 անգամ
Հովիկ Աբրահամյան` 2002թ. - Պետական եկամուտների նախարար` 1 անգամ
Երվանդ Զախարյան` 2002թ.:
Մարզպետներ` 21 անգամ
Հայաստանի 10 մարզի ղեկավարներից միայն Կոտայքի մարզպետն է, ով անցած 10 տարիների ընթացքում երբեւէ չի հայտնվել ԻԱԿ-ի Սեւ ցուցակում: Մնացածները Սեւ ցուցակում հայտնվել են հետեւյալ հաճախականությամբ`
- Արարատի մարզպետ` 4 անգամ.
Ալիկ Սարգսյան` 2005թ.-ին 2 անգամ, 2004թ., 2002թ., - Շիրակի մարզպետ` 4 անգամ.
Լիդա Նանյան` 2010թ., 2009թ.,
Ռոմիկ Մանուկյան` 2004թ.,
Ֆելիքս Փիրումյան` 2002թ., - Գեղարքունիքի մարզպետ` 4 անգամ.
Նվեր Պողոսյան` 2009թ.,
Ստեփան Բարսեղյան` 2004թ.,
Վահագն Հակոբյան` 2001թ.-ին 2 անգամ - Լոռու մարզպետ` 3 անգամ.
Արամ Քոչարյան` 2009,
Հենրիկ Քոչինյան` 2004թ., 2003թ., - Արմավիրի մարզպետ` 2 անգամ.
Աշոտ Ղահրամանյան` 2007թ.,
Ալբերտ Հերոյան` 2004թ., - Սյունիքի մարզպետ` 1 անգամ.
Սուրեն Խաչատրյան` 2004թ., - Տավուշի մարզպետ` 1 անգամ.
Արմեն Ղուլարյան` 2004թ., - Վայոց Ձորի մարզպետ` 1 անգամ.
Սամվել Սարգսյան` 2004թ., - Արագածոտնի մարզպետ` 1 անգամ.
Հրայր Կարապետյան` 2003թ.:
Քաղաքապետեր`41 անգամ
- Երևանի քաղաքապետեր ` 7 անգամ
Գագիկ Բեգլարյան` 2009թ.-ին,
Երվանդ Զախարյան` 2005թ.-ին, 2004-ին 2 անգամ, 2003-ին,
Ռոբերտ Նազարյան` 2002 և 2001 թվականներին: - Արմավիրի քաղաքապետ Ռուբեն Խլղաթյան` 7 անգամ.
Հատկանշական է, որ նա 2005թ.-ին 2 անգամ, իսկ 2006-ին 5 անգամ խախտել է տեղեկություն ստանալու իրավունքը: - Գյումրիի քաղաքապետ` 4 անգամ.
Վարդան Ղուկասյան` 2005թ.-ին 3 անգամ, 2004թ., - Աբովյանի քաղաքապետ` 4 անգամ.
Կարո Իսրայելյան` 2005թ.-ին 2անգամ, 2006թ.-ին 2 անգամ, - Վանաձորի քաղաքապետ` 3անգամ.
Սամվել Դարբինյան` 2006թ., 2005թ., 2004թ., - Հրազդանի քաղաքապետ` 3 անգամ.
Արամ Դանիելյան` 2008թ., 2007թ., 2005թ., - Իջևանի քաղաքապետ` 2 անգամ.
Վարուժան Ներսիսյան` 2008թ., 2005թ., - Աշտարակի քաղաքապետ` 2 անգամ.
Գագիկ Թամազյան` 2010թ., 2008թ., - Ստեփանավանի քաղաքապետ` 2 անգամ.
Սարգիս Ղարաքեշիշյան` 2011թ.-ի առաջին եռամսյակ, 2010թ., - Էջմիածնի քաղաքապետեր` 2 անգամ.
Գագիկ Ավագյան` 2007թ.,
Հրաչյա Աբգարյան` 2005թ.:
Իսկ Բերդի, Արտաշատի, Ծաղկաձորի, Դիլիջանի և Սիսիանի քաղաքապետերը անցած 10 տարիների ընթացքում միայն մեկական անգամ են հայտնվել Սեւ ցուցակում:
Երևանի տարբեր վարչական շրջանների ղեկավարներ` 39 անգամ
Երեւանի 12 վարչական շրջաններից 11-ի ղեկավարները 2001-2011թթ ընթացքում պարբերաբար հայտնվել են ԻԱԿ-ի Սեւ ցուցակում: Բացառություն է կազմում միայն Ավան վարչական շրջանի ղեկավարը, ում հետ երբեւէ խնդիրներ չեն ծագել տեղեկատվություն տրամադրելու տեսանկյունից:
10 տարիների վերլուծության արդյունքում կազմված Սեւ ցուցակի առաջին հորիզոնականում Արաբկիր վարչական շրջանի ղեկավարն է /6 անգամ/, 2-րդ տեղում Էրեբունի, Կենտրոն, Մալթիա-Սեբաստիա համայնքների ղեկավարներն են /5-ական անգամ/, 3-րդ տեղում է Նորք-Մարաշ վարչական շրջանի ղեկավարը /4 անգամ/, 4-րդ տեղում` Նոր Նորք, Շենգավիթ եւ Դավթաշեն համայնքների ղեկավարներն են /3-ական անգամ/, 5-րդ տեղում Աջափնյակի թաղապետն է /2 անգամ/: Քանաքեռ-Զեյթուն եւ Նուբարաշեն համայնքների ղեկավարները 1-ական անգամ են հայտնվել Սեւ ցուցակում:
Կուսակցության ղեկավարներ` 37 անգամ:
Գյուղապետեր` 65 անգամ:
Մանրամասները տես` Սև ցուցակ ըստ տարիների բաժնում:
Սև ցուցակի դրական արդյունքները
2011թ. ԻԱԿ-ի եռամսյակային Սեւ ցուցակում ընդգրկված էին 4 մարմիններ` ՀՀ առողջապահության նախարարը, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարը, Ստեփանավանի քաղաքապետը եւ Հյուսիսային համալսարանի ռեկտորը:
Սեւ ցուցակի հրապարակումն ունեցավ իր դրական արդյունքը:
Ստեփանավանի քաղաքապետը լիարժեք պատասխանեց ԻԱԿ-ի հարցմանը, նաեւ քաղաքապետարանի ավագանին չեղյալ է հայտարարել իր 2009 թվականի մայիսի 9-ի որոշումը, որով մեկ էջ տեղեկությունը տրամադրելու համար 500 դրամ վարձ էր սահմանել:
ՀՀ առողջապահության նախարարությունը եւս պատասխանեց ԻԱԿ-ի հարցմանը: Բացի այդ, նախարարության այն աշխատակիցը, ում մեղքով կառույցը հայտնվել էր Սեւ ցուցակում, նկատողություն ստացավ, ինչպես նաեւ նախարար Հարություն Քուշկյանը հրապարակավ հայտարարեց, որ հետեւողական են լինելու, որ տեղեկատվությունը անպայման միշտ սահմանված ժամկետում տրամադրվի:
Արտակարգ իրավիճակների նախարարությունը ԻԱԿ-ի հարցմանը պատասխանեց միայն կրկնակի հարցում ստանալուց հետո, սակայն տրամադրեց լիարժեք պատասխան:
Տեղեկատվության ազատության դեռեւս առկա խնդիրներ
Ինֆորմացիայի ազատության կենտրոնի ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ տեղեկատվության տրամադրման առումով դեռեւս կան չլուծված խնդիրներ: Դրանցից առաջնայինն այն է, որ ԻԱԿ-ի հորցումներին պատասխանում են, իսկ քաղաքացիների հարցումներին` ոչ: Օրինակ, 20011թ. 2-րդ եռամսյակի ընթացքում մի շարք ուսանողներ հարցումներ են ուղարկել պետական տարբեր կառույցների, որոնք հիմնականում անպատասխան են մնացել: Այնինչ, նույն ուսանողի հարցումը կրկնակի հարցման տեսքով նույն կառույցին է ուղարկել ԻԱԿ-ը եւ ստացել պատասխան /իհարկե, ոչ բոլոր դեպքերում/:
Երկրորդը պետական կառույցի ներսում հարցումը վերահսցեավորելու խնդիրն է: Օրինակ, ԻԱԿ-ը հարցում էր ուղարկել ՊՆ մամուլի քարտուղարին, որտեղ քաղաքացի Մերի Կճեյանը մի շարք վիճակագրական տեղեկություններ էր խնդրում: ՊՆ մամուլի քարտուղար Դավիթ Կարապետյանը պատասխանել էր, որ “այդ հարցմանը պատասխանելու համար և ընդհանրապես վիճակագրական տեղեկատվության համար խնդրում եմ Ձեր հարցումները հասցեագրել ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն”: Եվ տրամադրել էր տվյալ աշխատակցի հետ կապի միջոցները: Այնինչ հնարավոր էր սեփական նախաձեռնությամբ հարցումը փոխանցել իրավասու աշխատակցին:
Կան կառույցներ էլ, որտեղի աշխատակիցները պատասխանում են, որ ժամանակ չունեն պատասխանելու տեղեկատվություն ստանալու հարցումներին, քանի որ զբաղված են եւ իրենց համար առավել կարեւոր է իրենց անմիջական աշխատանքը կատարելը: Օրինակ, “Համալսարանականներ” համատիրության նախագահ Արմեն Թադեւոսյանը ԻԱԿ-ի հարցումն անպատասխան է թողել` հեռախոսով փոխանցելով, որ “շատ զբաղված է եւ հարցմանը պատասխանելու ժամանակ չունի”: