Ինֆորմացիայի ազատության կենտրոն

հայերեն | english

Հրապարակումներ

Վերլուծություններ

ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԿԱՐԻՔՆԵՐԻ ԳՆԱՀԱՏՈՒՄ 2007

26.12.2007

Կարիքների գնահատման սույն ուսումնասիրության առաջնային նպատակը պետական պաշտոնյաների շրջանում ՏԱ օրենքի դրույթների իմացության մակարդակի, ՏԱ հարցերի շուրջ կազմակերպվելիք վերապատրաստման դասընթացներից նրանց ակնկալիքների, ՏԱ օրենքի ու վերջինիս կիրարկման մեխանիզմների վերաբերյալ նրանց գիտելիքների խորացման անհրաժեշտության բացահայտումն է:

 


Այս նպատակով հարցազրույցներ են անցկացվել ինչպես կենտրոնական, այնպես էլ բոլոր 10 մարզերը ներկայացնող 45 պետական և տարածքային կառավարման մարմինների 104 պաշտոնատար անձանց, այդ թվում՝ ոստիկանության, պաշտպանության և ազգային անվտանգության մարմինների մամլո պատասխանատուների հետ։ Մանրամասն անհատական հարցազրույցների հիման վրա մշակվել է սույն Գնահատման հաշվետվությունը, որն առաջարկություններ է պարունակում առ այն, թե ինչպես լրացնել տեղեկատվության տրամադրման համար  պատասխանատուների ՏԱ մասին գիտելիքների բացերը և կատարելագործել ՏԱ օրենքի կիրառման մեխանիզմները։ Դա հիմք պետք է հանդիսանա քաղաքացիական ծառայողների և ոստիկանության, պաշտպանության և ազգային անվտանգության մարմինների տեղեկատվության պատասխանատուների համար միասնական ուսումնական ծրագիր մշակելու համար։

 


Մինչ հարցազրույցներին անցնելը ուսումնասիրվել են կառավարման մարմինների կառուցվածքը, նրանց գործառույթները և ղեկավարման համակարգերը՝ թիրախ լսարանը հստակեցնելու նպատակով։

 


Ուսումնասիրությունը և հարցազրույցներն իրականացրել և Կարիքների գնահատման զեկույցը պատրաստել են Ինֆորմացիայի ազատության կենտրոնը և ՀՀ քաղաքացիական ծառայության խորհուրդը ԵԱՀԿ Երևանի գրասենյակի աջակցությամբ:

Այստեղ կարող եք ծանոթանալ ուսումնասիրության ամբողջական տեքստին։ 

 

← Վերադառնալ ցուցակին