Հրապարակումներ
Վերլուծություններ
Տեղեկատվության ազատության մոնիտորինգ ՀՀ-ում 2004թ.
01.01.2006
Հայաստանի Հանրապետությունում մոնիտորինգն իրականացվել է "Ինֆորմացիայի ազատության կենտրոն" ՀԿ-ն: Ընդհանուր առմամբ 140 հարցում է ներկայացվել 18 մարմինների, որոնցից 6-ը պետական կառավարման մարմիններ են, 8-ը` տեղական ինքնակառավարման մարմիններ, 2-ը` դատարաններ և 2-ը` հանրային գործառույթներ իրականացնող մասնավոր ընկերություններ: Ակնհայտ է, որ նախորդ տարվա դիտարկման արդյունքների համեմատությամբ այս տարվա բոլոր հարցումների արդյունքներն ավելի դրական են: Այս դրական փոփոխությունները պայմանավորված են մի քանի հանգամանքներով: Հիմնականն այն է, որ 2003թ. նոյեմբերի 15-ին ուժի մեջ մտավ "Տեղեկատվության ազատության մասին" ՀՀ օրենքը, որն ապահովեց տեղեկություն ստանալու իրավունքի օրենսդրական հիմքը և պաշտպանությունը: Այս մոնիտորնգն իրականացվել է նոր ընդունված "Տեղեկատվության ազատության մասին" ՀՀ օրենքի շրջանակներում: