Ինֆորմացիայի ազատության կենտրոն

հայերեն | english

Հրապարակումներ

Վերլուծություններ

Տեղեկատվության ազատությունը Հայաստանում

01.09.2004

2004 թվականի սեպտեմբերին Հայաստանի Ինֆորմացիայի ազատության կենտրոնը  ԵԱՀԿ-ի եւ ԱՐՏԻԿԼ 19-ի աջակցությամբ իրականացրեց հարցումներ Հայաստանի պետական պաշտոնյաների եւ լրատվամիջոցների ներկայացուցիչների միջեւ: Հարցման նպատակն էր` պարզել, թե որքանով արդյունավետ են կիրառվում ՏԱ օրենսդրության դրույթները Հայաստանում, որքանով թափանցիկ եւ բաց են աշխատում պետական ու տեղական ինքնակառավարման մարմինները, եւ թե լրագրողներն իրենց մասնագիտական գործունեության ընթացքում ինչպիսի խոչընդոտների են հանդիպում տեղեկատվություն ստանալիս, որքանով է պաշտպանված նրանց` տեղեկություն ստանալու իրավունքը:

Հարցմանը մասնակցել է 80 մարդ Երեւանից եւ մարզերից, որից 40-ը պաշտոնյա, 40-ը` լրագրող: Հարցման իրականացման համար բացի Երեւանից ընտրվել է հինգ մարզ` Շիրակ, Լոռի, Սյունիք, Արարատ եւ Տավուշ (հարցման արդյունքները):

← Վերադառնալ ցուցակին