Ինֆորմացիայի ազատության կենտրոն

հայերեն | english

Հրապարակումներ

Վերլուծություններ

Հայաստանի մեդիա դաշտի կարիքների գնահատում՝ 2022 թվականի թարմացված տարբերակ

29.09.2022

2022թ. զեկույցը ներկայացնում է Հայաստանում մեդիա ոլորտի իրավական և կազմակերպչական դաշտի, ինչպես նաև կազմակերպչական և նյութական կարողությունների՝ Եվրոպայի խորհրդի, մասնավորապես՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքով սահմանված չափանիշներին համապատասխանության համեմատական վերլուծություն, հաշվի առնելով 2019 թվականից ի վեր տեղի ունեցած փոփոխություններն ու զարգացումները: Հատուկ ուշադրություն է հատկացվում մեդիա կառավարմանն առնչվող խնդիրներին. հանրային լրատվամիջոցներին, ԶԼՄ-ների սեփականատիրության թափանցիկությանը, ինքնակարգավորմանը, լրագրության որակին, ատելության խոսքի և ապատեղեկատվության դեմ պայքարին:

Ուսումնասիրության բոլոր ուղղություններով հաշվի է առնվել գենդերային ասպեկտը։ Զեկույցի հիմքում մարդու իրավունքներն են, ըստ այդմ աշխատանքներում ներգրավված են եղել պարտականություններ և իրավունքներ ունեցող 22 սուբյեկտներ՝ կիսակառուցակարգված քննարկումների ձևաչափով, հաշվի առնելով բազմազան տեսակետներ և աղբյուրներ արտացոլող համապատասխան փաստաթղթերի մանրակրկիտ վերլուծության արդյունքները:

Շահագրգիռ կողմերի քննարկումների կենտրոնում ա) մեդիա դաշտում 2019 թվականից ի վեր զարգացումների ամփոփումն էր և բ) տեխնիկական աջակցության կարիքների բացահայտումը, որոնց կարելի է անդրադառնալ Եվրոպայի խորհրդի առաջիկա գործողությունների ծրագրի շրջանակներում (2022-2025թթ․) Հայաստանի համար նախատեսված համագործակցության ծրագրի ներքո, և որոնց համար այս զեկույցը կհանդիսանա հենք և ելակետային արժեք: 

 

«Մեդիա ազատությունը, արտահայտվելու ազատությունը, հանրային լրատվամիջոցները կարգավորող ներպետական օրենսդրական դաշտի և Եվրոպայի խորհրդի չափանիշներին դրա համապատասխանության վերաբերյալ ուսումնասիրությունը պատրաստել են Եվրոպայի խորհրդի փորձագետներ Դր․ Քրիստինա Ռոզգոնին և Շուշան Դոյդոյանը

 

 Հայաստանի մեդիա դաշտի կարիքների գնահատում 2022- հայերեն

  Հայաստանի մեդիա դաշտի կարիքների գնահատում 2022- անգլերեն

 

← Վերադառնալ ցուցակին