Ինֆորմացիայի ազատության կենտրոն

հայերեն | english

Հրապարակումներ

Վերլուծություններ

Պետական գնումների էլետրոնային հարթակների մոնիթորինգ․ լրագրողական հայացք․ պրակտիկ զեկույց

17.06.2022

Պետական գնումների համակարգին առնչվող հիմնական տվյալներն ու փաստաթղթերը հասանելի են gnumner.am և armeps.am կայքերում։ Այս պրակտիկ էլեկտրոնային հարթակները նաև կարևոր գործիքներ են լրագրողների համար, ովքեր սակայն այստեղ առկա տվյալների հետ աշխատանքի շրջանակում նաև ունեն առանձնահատուկ կարիքներ։ Այս առումով խիստ կարևոր է, որ լրագրողների մասնագիտական գործունեությանը խանգարող տեխնիկական և բովանդակային խնդիրների քարտեզագրումն ու դրանց լուծման տարբերակաների մշակաման գործընթացին մասնակցեն նաև այն լրագրողները, ովքեր ամենօրյա ռեժիմով օգտվում են այդ հարթակներից և անմիջապես զգում են փոփոխությունների ազդեցությունն իրենց գործունեության վրա։

Հաշվի առնելով այս ամենը՝ «Թափանցիկ, մատչելի և հաշվետու գնումներ» (TAAP) ծրագրի համընկերությունը առաջարկել է գնումների ոլորտը լուսաբանող երկու գործըներ լրագրողների առանձնացնել gnumner.am և armeps.am կայքերում առկա խնդիրները, որ խոչընդոտում են լրագրողական գործունեությանը, և առաջարկել այդ խնդիրների իրենց լուծման տարբերակները։

CivilNet-ի փաստերի ստուգման թիմի ղեկավար Անի Գրիգորյանը և «Հետք» առցանց պարբերականի լրագրող Տրդատ Մուշեղյանը լրագրողական դիտարկետից ներկայացնում են կայքերում արձանագրած խնդիրները, համառոտ պատկերացում տալիս դրանցով պայմանավորված բովանդակային ռիսկերն ու առաջարկում պարզ լուծումներ։

Փաստաթուղթը պատրաստված է պետական գնումները համակարգող լիազոր մարմնի՝ ՀՀ ֆինանսների նախարարությանը համակարգի առցանց գործիքները բարեփոխելու գործընթացին պրակտիկ աջակցություն տրամադրելու նպատակով։ Քարտեզագրված խնդիրների մասին ամփոփ ուղեցույցը հնարավորություն կտա նաև խուսափելու նմանօրինակ բացթողումներից ֆինանսական ոլորտը սպասարկող/ներկայացնող նոր էլեկտրոնային համակարգերի մշակման և գործարկման համատեքստում։

 

 «Պետական գնումների էլետրոնային հարթակների մոնիթորինգ․ լրագրողական հայացք» պրակտիկ զեկույց

 

—————————————

Զեկույցը մշակվել է «Թափանցիկ, մատչելի և հաշվետու գնումներ» (TAAP) ծրագրի շրջանակում։ Ծրագիրն իրականացվում է «ՀԿ Կենտրոն» քաղաքացիական հասարակության զարգացման հասարակական կազմակերության (ՀԿ Կենտրոն) առաջնորդությամբ և «Ինֆորմացիայի ազատության կենտրոն» (ԻԱԿ) ու «Համայնքը և երիտասարդները» երիտասարդական և խորհրդատվական հասարակական կազմակերպությունների հետ գործընկերությամբ կազմված կոնսորցիումի միջոցով։

 

«Թափանցիկ, մատչելի և հաշվետու գնումներ» ծրագիրն իրականացվում է  «Տվյալներ հաշվետու և թափանցիկ գործունեության համար» (ԴԱՏԱ) ծրագրի շրջանակում տրամադրված ենթադրամաշնորհի միջոցներով: ԴԱՏԱ ծրագիրն իրականացվում է Եվրասիա համագործակցություն հիմնադրամի և ԴԱՏԱ գործընկերների կողմից, Ամերիկայի միջազգային զարգացման գործակալության աջակցությամբ։

← Վերադառնալ ցուցակին