Հրապարակումներ
Վերլուծություններ
Ապատեղեկատվության դեմ պայքարի ազգային ռազմավարություն
30.03.2023
Սույն փաստաթուղթը ՀՀ Կառավարության ռազմավարությունն է, որը համախմբում է կառավարության, քաղաքացիական հասարակության և քաղաքացիների ջանքերը՝ ուղղված ապատեղեկատվության դեմ պայքարին: Ազգային ռազմավարությունը նախատեսում է ապատեղեկատվության դեմ պայքարի շրջանակը, նպատակը, ժամանակակից մեթոդներն ու գործիքակազմը։
Փաստաթուղթը սահմանում է ապատեղեկատվության դեմ պայքարի ռազմավարական ուղղությունները, որոնցով պետք է առաջնորդվի ՀՀ կառավարությունը հասարակության, լրատվամիջոցների և քաղաքացիական հասարակության հետ հաղորդակցվելիս: Այն նախատեսում է հրատապ և անհետաձգելի գործողությունների համալիր Հայաստանի Հանրապետությունը, նրա ինստիտուտներին և քաղաքացիներին ապատեղեկատվությունից պաշտպանելու նպատակով։
Ռազմավարությունը մշակել է Ինֆորմացիայի ազատության կենտրոնը Միջազգային մասնավոր ձեռնարկատիրության կենտրոնի (CIPE) աջակցությամբ։
Ապատեղեկատվության դեմ պայքարի ազգային ռազմավարություն 2023-2025
Ապատեղեկատվության դեմ պայքարի ազգային ռազմավարության ճանապարհային քարտեզ 2023-2025