Ինֆորմացիայի ազատության կենտրոն

հայերեն | english

Հրապարակումներ

Վերլուծություններ

28.10.2023 - «Տեղեկատվության ազատության և հանրային տեղեկատվության մասին» ՀՀ օրենքի նախագիծը խիստ խնդրահարույց է

Ներկայացնում ենք ԻԱԿ-ի մասնագիտական կարծիքը «Տեղեկատվության ազատության և հանրային տեղեկատվության մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ:

27.06.2023 - 28 պետական կառավարման մարմիններից միայն 7-ն է կատարել օրենքի պահանջը

Ինֆորմացիայի ազատության կենտրոնն ուսումնասիրել է ՀՀ կառավարության և դրա ենթակա պետական մարմինների պաշտոնական կայքերը՝ պարզելու, թե դրանցից քանիսն է կատարել օրենքի պահանջն ու պաշտոնական կայքում տեղադրել տեղեկություն ստանալու հարցումների 2022 թվականի վիճակագրությունը: Ընդհանուր պատկերը հուսադրող չէ․ ուսումնասիրված մարմինների միայն մեկ քառորդն է հրապարակել թարմացված վիճակագրական տվյալներ։

30.03.2023 - Ապատեղեկատվության դեմ պայքարի ազգային ռազմավարություն

Սույն փաստաթուղթը ՀՀ Կառավարության ռազմավարությունն է, որը համախմբում է կառավարության, քաղաքացիական հասարակության և քաղաքացիների ջանքերը՝ ուղղված ապատեղեկատվության դեմ պայքարին: Ազգային ռազմավարությունը նախատեսում է ապատեղեկատվության դեմ պայքարի շրջանակը, նպատակը, ժամանակակից մեթոդներն ու գործիքակազմը։

22.03.2023 - ՏԱ վիճակագրություն․ օրինակելի ձևանմուշ

Ինֆորմացիայի ազատության կենտրոնը մշակել է տեղեկություն ստանալու հարցումների վիճակագրության հրապարակման օրինակելի ձևանմուշ։

29.09.2022 - Հայաստանի մեդիա դաշտի կարիքների գնահատում՝ 2022 թվականի թարմացված տարբերակ

Եվրոպայի խորհրդի Տեղեկատվական հասարակության դեպարտամենտի Արտահայտվելու ազատության հարցերով համագործակցության բաժնի պատվերով կազմված այս զեկույցը ներկայացնում է 2019 թվականի «Հայաստանի մեդիա դաշտի կարիքների գնահատում՝ մեդիա ազատությունը, արտահայտվելու ազատությունը, հանրային մեդիան և դրա համապատասխանությունը Եվրոպայի խորհրդի չափանիշներին կարգավորող ներպետական օրենսդրական դաշտի ուսումնասիրություն» (այսուհետ՝ 2019 թվականի գնահատման զեկույց) թարմացված տարբերակը:

01.07.2022 - Տեղեկատվության ազատությունը ՀՀ-ում

Որպես փաստահեն համալիր փաստաթուղթ՝ հետազոտությունը կարող է հիմք դառնալ ՀՀ կառավարության Հանրային կառավարման բարեփոխումների մինչև 2030 թվականի ռազմավարության փաթեթով նախատեսված «Տեղեկատվության ազատության իրավունքի մասին վիճակագրության վարման, մշտադիտարկման և հաշվետվությունների համակարգի մշակում և ներդրում» գործողությունը լիարժեք և ժամանակին իրականացնելու համար։