Ինֆորմացիայի ազատության կենտրոն

հայերեն | english

Հրապարակումներ

Վերլուծություններ

Սև ցուցակ. 10 տարվա ամփոփում, 2011-2020թ.թ.

25.05.2021

2001թ.-ից ի վեր Ինֆորմացիայի ազատության կենտրոնը հրապարակում է Սև ցուցակ, որում ընդգրկվում են այն պաշտոնյաներն ու պետական մարմինները, որոնք խախտում են անձանց տեղեկություն ստանալու իրավունքը:

2011 թվականին ԻԱԿ-ն ամփոփել էր նախորդող տարիների (2003-2011թ.թ.) Սև ցուցակներում հայտնված անձանց ընդհանրական պատկերը։ Ստորև ներկայացվում է 2011-2020թ.թ.-ին հրապարակված Սև ցուցակների ամփոփումը։

Այսպես նախորդ տասը տարիներին՝ 2011-2020թթ.-ին Սև ցուցակում հայտնվել են`

1. ՀՀ Ազգային ժողով – 2 անգամ

2013թ․ (Նախագահ Հովիկ Աբրահամյան), 2020թ․ (Նախագահ Արարատ Միրզոյան)

2. Կառավարության/Վարչապետի աշխատակազմ – 3 անգամ

2015թ․(Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարպարոն Դավիթ Հարությունյան), 2017թ․(Կառավարության աշխատակազմի ղեկավար Վահե Ստեփանյան), 2018թ․(Կառավարության աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյան)։

3. Նախարարություններ՝ 25 անգամ

  • Պաշտպանության նախարար – 6 անգամ

2011թ, 2014թ և 2015թ․(նախարար Սեյրան Օհանյան), 2017 թ․ (նախարար Վիգեն Սարգսյան), 2018թ․ (նախարար Դավիթ Տոնոյան), 2020թ․ (նախարար Վաղարշակ Հարությունյան)։

  • Արտակարգ իրավիճակների նախարար - 3 անգամ

2011թ․ (նախարար Արմեն Երիցյան), 2016թ․ (նախարար Արմեն Երիցյան), 2017թ․ (նախարար Դավիթ Տոնոյան)

  • Ֆինանսների նախարար - 3 անգամ

2014թ․(նախարար Գագիկ Խաչատրյան), 2017թ․(նախարար Վարդան Արամյան)

  • Մշակույթի նախարարություն - 2 անգամ

2014թ․և 2016թ․(նախարար Հասմիկ Պողոսյան)

  • էներգետիկայի և բնական պաշարների նախարար- 2 անգամ

2013թ․(նախարար Արմեն Մովսիսյան), 2015թ․(նախարար Երվանդ Զախարյան)

  • Շրջակա միջավայրի նախարար - 1 անգամ

2019թ․ (նախարար Էրիկ Գրիգորյան)

  • Սփյուռքի նախարար - 1 անգամ

2018թ․ (նախարար Մխիթար Հայրապետյան)

  • Առողջապահության նախարար - 1 անգամ

2011թ․ (նախարար Հարություն Քուշկյան)

  • Արդարադատության նախարար - 1 անգամ

2017թ․ (նախարար Դավիթ Հարությունյան)

  • Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար- 1 անգամ

2016թ․ (նախարար Արտեմ Ասատրյան)

  • Միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար - 1 անգամ

2017թ․ (նախարար Վաչե Գաբրիելյան)

  • ՀՀ քաղաքաշինության նախարար - 1 անգամ

2013թ․ (նախարար Սամվել Թադևոսյան)

  • ՀՀ էկոնոմիկայի նախարար - 1 անգամ

2013թ․ (նախարար Վահրամ Ավանեսյան)

  • Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարար - 1 անգամ

2014թ․ (նախարար Արմեն Երիցյան)

  • Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարություն

2018թ․ (նախարար Գաբրիել Ղազարյան)


4. Նախարարություններին/Կառավարությանը/Վարչապետին ենթակա մարմիններ, պետական կառավարման այլ մարմիններ – 28

  • ՀՀ ոստիկանություն - 6 անգամ, որից 3-ը՝ Ճանապարհային ոստիկանությունը

2020թ․ (ոստիկանապետ Վահե Գասպարյան), 2019թ․ (ոստիկանապետ Վալերի Օսիպյան), 2016թ․ (ՃՈ պետ Արմեն Հակոբյան), 2015թ․ (ՃՈ պետ Արմեն Հակոբյան), 2014թ․ (ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյան), 2013թ․ (ՃՈ պետ Արսեն Գալստյան)

  • Ազգային անվտանգության ծառայություն - 4 անգամ

2014թ․ (տնօրեն Գորիկ Հակոբյան), 2016թ․ (տնօրեն Գեորգի Կուտոյան), 2019թ․ (տնօրեն Արթուր Վանեցյան), 2020թ․ (տնօրենի ժ/պ Էդուարդ Մարտիրոսյան)

5. Քաղաքապետարաններ/գյուղապետարաններ/համայնքապետարաններ՝ 17 անգամ, որից երկուսը Երևանի քաղաքապետարան

6. Մարզպետարաններ - 2 անգամ

2015թ․ (Գեղարքունիքի մարզպետ պարոն Ռաֆիկ Գրիգորյան),
2016թ․ (Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյան)

7. Ուսումնական հաստատություններ -10 անգամ

Բարձրագույն ուսումնական հաստատություններ - 7 անգամ
Հանրակրթական ուսումնական հաստատություններ – 3 անգամ

8. Կուսակցություններ/դաշինքներ – 5 անգամ

2012թ
• «Հայ ազգային կոնգրես» դաշինքի նախագահ Լևոն Տեր-Պետրոսյան
• Հայաստանի հանրապետական կուսակցության նախագահ Սերժ Սարգսյան
• «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյան
• Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյան
2016թ․ («Հայկական Վերածնունդ միավորում» կուսակցություն նախագահ Արթուր Բաղդասարյան)

9. Համատիրություններ - 5 անգամ

10. ՍՊԸ-ներ և ՓԲԸ-ներ – 13 անգամ
 

← Վերադառնալ ցուցակին