Ինֆորմացիայի ազատության կենտրոն

հայերեն | english

Հրապարակումներ

Վերլուծություններ

Առաջարկներ ուղղված ՏԱ մասին օրենքի նախագծին

10.10.2017

Ինֆորմացիայի ազատության կենտրոնը մշակել է և ՀՀ արդարադատության նախարարությանն է ուղարկել Տեղեկատվության ազատության մասին ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ դիտարկումներ և առաջարկներ:

ՀՀ արդարադատության նախարարությունն այս տարվա մարտին e-draft.am կայքում հանրային քննարկման էր ներկայացրել տեղեկատվության ազատության ոլորտի օրենսդրական փոփոխությունների փաթեթը, որն իր մեջ ներառում է նաև «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի նոր նախագիծ: Ըստ ներկայացված հիմնավորման՝ «Տեղեկատվության ազատության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի մշակումը պայմանավորված է 2015 թվականի դեկտեմբերի 6-ին ընդունված Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանեցնելու անհրաժեշտությամբ:

e-draft.am կայքում հրապարակված Նախագծի վերաբերյալհիմնական առաջարկներն են.

Տեղեկատվության ազատության մասին ՀՀ օրենքի նախագծի մշակման փուլում քաղաքացիական հասարակության ներգրավվածությունը և լիարժեք մասնակցությունն ապահովելու նպատակով առաջարկում ենք ստեղծել ՔՀԿ-արդարադատության նախարարություն (կամ ՔՀԿ-կառավարություն) աշխատանքային խումբ՝ Նախագծի վրա համատեղ աշխատելու համար: Գտնում ենք, որ նախագծի ընդունումը չի պահանջում ավելորդ շտապողականություն։

Առաջարկում ենք նաև Նախագիծը, մինչև կառավարության հաստատմանը ներկայացնելն ուղարկել միջազգային փորձաքննության ԵԱՀԿ մամուլի հարցերով պատասխանատուի գրասենյակ: 

Ստորև ներկայացված փաստաթղթում կգտնենք բոլոր առաջարկները.

 Նախագծի վերաբերյալ առաջարկները

 

← Վերադառնալ ցուցակին