Հրապարակումներ
Վերլուծություններ
Երևանի ավագանու ընտրարշավի լուսաբանումն առցանց ԶԼՄ-ներում
31.05.2013

2013թ.-ին Ինֆորմացիայի ազատության կենտրոնը և Կովկասի ինստիտուտը Քաունթերփարթ ինթերնեշնլի հայաստանյան ներկայացուցչության աջակցությամբ և ԱՄՆ ՄԶԳ ֆինանսավորմամբ իրականացրեցին առցանց ԶԼՄ-ներում Երևանի 2013թ.-ի Ավագանու ընտրություններին մասնակից կուսակցությունների նախընտրական քարոզարշավի լուսաբանման վերլուծություն: Մշտադիտարկումը ներառել է 2013թ.-ի ապրիլի 7-ից 2013թ.-ի մայիսի 3-ն ընկած ժամանակահատվածը, այսինքն` նախընտրական քարոզչության ողջ ժամնակահատվածը:
Զեկույցում ներկայացված են մշտադիտարկման նպատակները, մեթոդաբանությունը, տեղեկություններ ընտրարշավի և ընտրարշավի մասնակից կուսակցությունների վերաբերյալ: Զեկույցը ներառում է 4 հիմնական բաժին.
- Վերաբերմունքներ – այս բաժնում ներկայացված են քաղաքական կուսակցությունների, թեկնածուների, լրագրողների և այլոց արտահայտած վերաբերմունքներն ընտրարշավին մասնակցող կուսակցություններին։
- Արժեքներ – այս բաժնում ներկայացված են մասնակից կուսակցությունների կրած արժեքների մասին տեղեկություններ։
- ԶԼՄ-ներ – այս բաժնում ներկայացված են լուսաբանման առանձնահատկությունները:
- Առաջարկություններ – այս բաժնում մշտադիտարկումն իրականացրած փորձագետները ներկայացրել են իրենց առաջարկություններն ուղղված ինչպես քաղաքական կուսակցություններին, այնպես էլ` լրատվական միջոցներին: