Հրապարակումներ
Վերլուծություններ
Լրագրողների տեղեկություն ստանալու իրավունք
01.07.2008
Այս ուսումնասիրման նպատակն է խթանել տեղեկատվության մատչելիությունը ՀՀ ԶԼՄ-ների համար`
- ամփոփելով պետական մարմիններից տեղեկատվություն ստանալու լրագրողների փորձը "ՏԱ մասին" օրենքի ընդունումից ի վեր (2003թ.-ից մինչ օրս),
- դիտարկելով, թե որքանով արդյունավետ են կարողանում լրագրողներն օգտագործել տեղեկություն ստանալու սահմանադրական իրավունքը եւ ՏԱ մասին օրենսդրությունն իրենց ամենօրյա աշխատանքում, եւ որքանով հրապարկային եւ բաց են աշխատում պետական մարմինները ԶԼՄ-ների համար,
- պարզելով լրագրողների տեղեկություն ստանալու իրավունքին սպառնացող առկա խոչընդոտներն ու հիմնախնդիրները. ինչպիսի արգելքների են հանդիպում լրագրողներն իրենց մասնագիտական գործունեության ընթացքում պետական մարմիններից տեղեկատվություն ստանալիս եւ ինչպիսի՞ մեխանիզմներից են նրանք օգտվում խախտված իրավունքը վերականգնելու համար:
Այս նպատակով 2007թ. հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին հարցազրույցներ են անցկացվել 105 լրագրողների հետ, որոնցից 60-ը ներկայացնում են երեւանյան ԶԼՄ-ներ, 40-ը` մարզային, իսկ 5-ը` Հայաստանում գործող արտասահմանյան ԶԼՄ-ներ: Հարցազրույցների քանակական եւ որակական տվյաների հիման վրա աշխատանքային խումբը կազմել է սույն ուսումնասիրությունը: Մշակվել են նաեւ հատուկ առաջարկություններ` ուղղված լրագրողների՝ ՏԱ ոլորտում ունեցած գիտելիքի եւ օրենսդրության օգտագործման մեխանիզմների բարելավմանը, ինչպես նաեւ լրագրողների տեղեկություն ստանալու իրավունքի առավել լայն պաշտպանության ապահովմանը: Հարցազրույցներն անցկացվել եւ ուսումնասիրությունը կազմվել է Ինֆորմացիայի ազատության կենտրոնի կողմից:
"Լրագրողների տեղեկություն ստանալու իրավունք" ուղեցույց լրագրողների համար: