Ինֆորմացիայի ազատության կենտրոն

հայերեն | english

Ծրագրեր

Իրականացված ծրագրեր

25.03.2008 - 15. Տեղեկատվության ազատության (ՏԱ) ոլորտում վերապատրաստման կարիքների գնահատում` հասարակայնության հետ կապերի պատասխանատու քաղաքացիական ծառայողների և ոստիկանության, պաշտպանության և ազգային անվ

Ծրագիրն իրականացվել է ԵԱՀԿ Երևանի գրասենյակի աջակցությամբ։ Ծրագրի իրականացման ժամկետը` 3 ամիս (Սեպտեմբեր 5, 2007 - Դեկտեմբեր 3, 2007)։ Ծրագիրը նպատակաուղղված է Հայաստանում տեղեկատվության մատչելիության առավել բարձր մակարդակի ապահովմանը և ՀՀ պետական մարմինների աշխատանքի թափանցիկության ու պատասխանատվության բարձրացմանը` հասարակությանը տեղեկատվությամբ ապահովելու միջոցով: Նշված նպատակներին հասնելու համար 2007 սեպտեմբերից սկսած և 2008 թ. ընթացքում կիրականացվեն...

17.09.2007 - 14. ԸՆՏՐԱԿԱՆ ՎԵՃԵՐԻ ԼՈՒԾՄԱՆ ԴԱՏԱԿԱՆ ՊՐԱԿՏԻԿԱՅԻ ՄՈՆԻՏՈՐԻՆԳ

Ամերիկյան Իրավաբանների Միության ( ABA CEELI) աջակցությամբ։ Տեւողությունը` 3 ամիս (2007 թ. մայիսի 2- հուլիսի 31)։   Ծրագրի նպատակն է խթանել ընտրական վեճերի արդյունավետ լուծման գործընթացը` իրականացնելով դատական պրակտիկայի լայնածավալ մոնիտորինգ 2007 թվականի խորհրդարանական ընտրությունների ժամանակ: Դիտարկման ամբողջական տեքստը տես՝ այստեղ ։

15.09.2007 - 13. ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ՈՐՊԵՍ ՄիՋՈՑ ԶԼՄ-ԵՐԻ ՀԱՄԱՐ

ԵԱՀԿ Ե րեւանի գրասենյակի աջակցությամբ։ Տեւողությունը` 2 ամիս։   Ծրագրի նպատակն է խթանել Հայաստանում ընտրական գործընթացների թափանցիկությունը` նպաստելով ընտրական տեղեկատվության մատչելիությանը հայաստանյան լրատվամիջոցների համար:

27.03.2007 - 12. Տեղեկատվության ազատություն

ԵԱՀԿ Երեւանյան գրասենյակի աջակցությամբ: Տևողությունը- 10 ամիս, 2006թ.-ի մարտից մինչև դեկտեմբեր: Նախագիծն ունի երեք ուղղություն. 1. "Դու տեղյակ լինելու իրավունք ունես" տեղեկագրի 1 համարի տպագրում - 2006թ. փետրվար- մարտ 2. Տեղական ինքնակառավարման մարմինների պաշտոնյաների եւ քաղաքացիական խմբերի հետ անցկացնել ուսուցում: Նախատեսված է իրականացնել 11 ուսուցում Հայաստանի բոլոր մարզերում: Ուսուցումներն իրականացվում են ԱՄՆ ՄԶԳ/Հայաստան կազմակերպության համաֆինանսավորմամբ: 3...

01.11.2005 - 11. Տեղեկատվության ազատություն

Ծրագիրն իրականացվել է Հայաստանում Միացյալ Թագավորության դեսպանատան աջակցությամբ: 2005թ. նոյեմբեր - դեկտեմբեր Ծրագիրն ուներ երեք բաղադրիչ. 1. Ուսուցում ուսուցանողների համար` ուսուցանողների հիմնական խումբ նախապատրաստելու նպատակով, 2. Տեղեկատվության ազատության աշխատանքային քննարկում` ՏԱ Երեւանյան սկզբունքներն ընդունելու նպատակով, 3. " Տեղեկատվության ազատության ամենամյա մրցանակաաշխություն 2005 "-ի կազմակերպում:

01.09.2004 - 10. Ուսումնական նյութեր ՏԱ ուսուցումներ իրականացնելու համար

Ծրագիրն իրականացվել է "Փոքր դրամաշնորհների ժողովրդավարական հանձնաժողովի" (Հայաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանատուն) աջակցությամբ: 2004թ. սեպտեմբերի 1 - դեկտեմբերի 31 Ծրագրի նպատակն էր մշակել տեղեկատվության ազատության վերաբերյալ չորս ձեռնարկ և մեկ ուսումնական ձեռնարկ: Այս ձեռնարկները հնարավորություն կընձեռեն կազմակերպել ուսուցումներ եւս 3000 մասնակիցների համար (պաշտոնյաներ, ՀԿ-ների և ԶԼՄ-ների ներկայացուցիչներ, փաստաբաններ, քաղաքացիներ):