Ինֆորմացիայի ազատության կենտրոն

հայերեն | english

Ծրագրեր

Իրականացված ծրագրեր

23. Տեղեկատվության ազատության օրենսդրության կիրառումը Հայաստանում

10.11.2011

Ծրագիրն իրականացվել է ԵԱՀԿ Երևանի գրասենյակի և ԱՄՆ ՄԶԳ համաֆինանսավորմամբ: Տևողությունը՝ 7 ամիս:
 

Ծրագրի նպատակն էր դիտարկել և գնահատել “Տեղեկատվության ազատության մասին” ՀՀ օրենքի կիրառման պրակտիկան պետական մարմիններում, ինչպես նաև հանրային նշանակության կազմակերպությունների կողմից դրա կիրառման փորձը: Ծրագիրը նպատակն էր նաեւ ակտիվացնել հանրային վերահսկողությունը կառավարման համակարգի թափանցիկության վրա:

Ծրագրի շրջանակներում իրականացվել են հետեւյալ գործողությունները.

  • իրականացվել է ՀՀ-ում տեղեկատվության ազատության օրենսդրության կիրառման պրակտիկայի մոնիտորինգ:
  • Ստեղծվել է Տեղեկատվության ազատության օրենսդրության պրակտիկ կիրառման վիճակագրությունը պատկերող սոցիալական վեբ հարթակ՝ www,givemeinfo.am:
  • Կազմակերպվել է շնորհանդես եւ հանրությանը ներկայացվել մոնիտորինգի արդյունքները և վեբ հարթակը:
     

← Վերադառնալ ցուցակին