Ծրագրեր
Իրականացված ծրագրեր
19. Տեղյակ լինելու իրավունք
20.12.2008
Ծրագրի 3 հիմնական նպատակներն են`
- Տեղական ինքնակառավարման մարմիններում հանրային նշանակության տեղեկատվության ապահովման մեխանիզմների զարգացում:
Ինֆորմացիայի ազատության կենտրոնը 70 տեղեկատվական ցուցատախտակներ է տեղադրելու ՀՀ 17 համայնքներում:
- Հանրային քարոզարշավի իրականացում` տեղեկատվություն ստանալու իրավունքը որպես մարդու իրավունքների պաշտպանության գործիք
Ինֆորմացիայի ազատության կենտրոնը իրականացրել է քարոզարշավ, որի նպատակն էր աջակցել տեղական ինքնակառավարման մարմիններում տեղեկատվության ազատության պատասխանատուների նշանակման գործընթացին։
- Մոնիթորինգ
Տեղեկատվության ազատության ոլորտում իրականացվել է մոնիթորինգ հետևյալ նպատակներով.
- ամփոփել "Տեղեկատվության ազատության մասին" ՀՀ օրենքի և սահմանադրական բարեփոխումների կիրառման պրակտիկան տեղեկատվություն ստանալու իարվունքի ապահովման տեսանկյունից 2005թ.-ից ի վեր:
- Ստուգել կառավարության գործունեության թափանցիկության մակարդակը։
- Պարզել այն թերությունները և խոչընդոտները, որոնք գոյություն ունեն տեղեկատվություն ստանալու իրավունքի պաշտպանության գործընթացում:
- Վերլուծել, թե ինչ վերաբերմունքի են արժանանում այն անձինք, ովքեր տեղեկատվություն ստանալու նպատակով դիմում են տեղական իշխանություններին, ինչպես են վերջիններս պատասխանում նրանց, ինչպես նաեւ նպատակն է պարզել պաշտոնյաների կողմից տրամադրված տեղեկատվության բնույթն ու որակը: