Ինֆորմացիայի ազատության կենտրոն

հայերեն | english

Ծրագրեր

Իրականացված ծրագրեր

15. Տեղեկատվության ազատության (ՏԱ) ոլորտում վերապատրաստման կարիքների գնահատում` հասարակայնության հետ կապերի պատասխանատու քաղաքացիական ծառայողների և ոստիկանության, պաշտպանության և ազգային անվ

25.03.2008

Ծրագիրն իրականացվել է ԵԱՀԿ Երևանի գրասենյակի աջակցությամբ։

Ծրագրի իրականացման ժամկետը` 3 ամիս (Սեպտեմբեր 5, 2007 - Դեկտեմբեր 3, 2007)։

Ծրագիրը նպատակաուղղված է Հայաստանում տեղեկատվության մատչելիության առավել բարձր մակարդակի ապահովմանը և ՀՀ պետական մարմինների աշխատանքի թափանցիկության ու պատասխանատվության բարձրացմանը` հասարակությանը տեղեկատվությամբ ապահովելու միջոցով:

Նշված նպատակներին հասնելու համար 2007 սեպտեմբերից սկսած և 2008 թ. ընթացքում կիրականացվեն հետազոտական աշխատանքներ և հասարակայնության հետ կապերի պատասխանատու քաղաքացիական ծառայողների և ոստիկանության, պաշտպանության  և ազգային անվտանգության մարմինների մամուլի պատասխանատուների համար ՏԱ վերաբերյալ վերապատրաստման ծրագրի ինստիտուցիոնալացմանն ուղղված միջոցառումներ: 

Ծրագրի հիմնական նպատակը  պետական մարմինների /տեղական և մարզային/ մամուլի պատասխանատուների ՏԱ վերաբերյալ գիտելիքների, ինչպես նաև ՏԱ մասին օրենսդրության կիրառման ներկա իրավիճակի  գնահատումն է` քաղծառայության համակարգի և ոստիկանության, պաշտպանության և ազգային անվտանգության մարմինների մամուլի պատասխանատուների համար ՏԱ վերաբերյալ վերապատրաստման դասընթացի մեկ ընդհանուր ծրագիր մշակելու համար:

Կկազմվի հաշվետվություն հասարակայնության հետ կապերի պատասխանատու քաղաքացիական ծառայողների և ոստիկանության, պաշտպանության  և ազգային անվտանգության մարմինների մամուլի պատասխանատուների ՏԱ վերաբերյալ գիտելիքների և կարիքների գնահատման մասին, որը հիմք կհանդիսանա 2008 թ. ընթացքում ՏԱ վերապատրաստման ծրագրի մշակման և ընդունման համար:

← Վերադառնալ ցուցակին