Ծրագրեր
Իրականացված ծրագրեր
16. “ՏեՂեԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԶԼՄ-ՆեՐԻ ՀԱՄԱՐ”
20.04.2008
Ծրագիրն իրականացվել է Եվրասիա հիմնադրամի աջակցությամբ։
Տեւողությունը` 6 ամիս (2007թ. սեպտեմբերի 1 - 2008 թ. փետրվարի 29)։
Ծրագրի հիմնական նպատակն է խթանել տեղեկատվության ազատությունը հայկական ԶԼՄ-երի համար` իրականացնելով համապարփակ հետազոտություն լրատվական դաշտում: Ծրագրի նպատակն է.
· ամփոփել լրագրողների գործունեությունը 2003թ. Տեղեկատվության ազատության մասին Օրենքի ընդունումից հետո. ուսումնասիրել, թե որքան արդյունավետ է գործում Օրենքը լրագրողների և պետական մարմինների համար,
· պարզել, թե որքանով են լրատվամիջոցների ներկայացուցիչները գիտակցում տեղեկատվություն ստանալու իրենց իրավունքը և որքանով են Օրենքի դրույթները կիրառում իրենց պրակտիկայում,
· պարզել կառավարության, ԱԺ նիստերի, ընտրությունների, դատարանների մատչելության մակարդակը,
· պարզել Օրենքի առավելություններն ու թերությունները. ինչն է խանգարում լրագրողներին մասնագիտական պարտականությունները կատարելիս և ինչ մեխանիզմներով են պաշտպանում տեղեկատվություն ստանալու իրենց իրավունքը,
· կազմակերպել երկխոսություն լրատվամիջոցների և պետական մարմինների հասարակության հետ կապերի ծառայությունների միջև,
· մշակել երկրի առանձնահատկությունները հաշվի առնող առաջարկներ փաթեթ` ուղղված կառավարությանն ու ԶԼՄ-երին` պաշտպանելու լրագրողների` տեղեկատվություն ստանալու իրավունքը և բարելավելու հայկական լրատվական դաշտը ՏԱ ոլորտում:
Վերոնշյալ նպատակներին հասնելու համար.
- կիրականացվի համապարփակ վերլուծություն լրատվական դաշտի ՏԱ ոլորտում,
- կհրատարակվեն հետազոտության արդյունքները,
- հետազոտությունը հրապարակայնորեն կներկայացվի հասարակությանը:
Արդյունքում`
· կգնահատվի լրատվամիջոցների ներկայացուցիչների պատկերացումը տեղեկատվություն ստանալու իրենց իրավունքի մասին,
· կուսումնասիրվի և կամփոփվի լրագրողների պրակտիկան 2003թ. ՏԱ Օրենքի ընդունումից հետո,
· կբացահայտվեն ՏԱ օրենքի առավելություններն ու թերությունները լրագրողների համար,
-
կկազմակերպվի երկխոսություն լրատավամիջոցների և պետական մարմինների հասարակության հետ կապերի ծառայությունների միջև,
-
կմշակվի երկրի յուրահատկությունները հաշվի առնող առաջարկներ փաթեթ` ուղղված կառավարությանն ու ԶԼՄ-երին` պաշտպանելու ժուռնալիստների` տեղեկատվություն ստանալու իրավունքը և բարելավելու հայկական լրատվական դաշտը ՏԱ ոլորտում: