Ծրագրեր
Իրականացված ծրագրեր
65. ՔՀԿ-ների և ՏԻՄ-երի ապատեղեկատվության դիմադրողականության ձևավորում
03.10.2022
Ծրագրն իրականացվել է Հանրային լրագրության ակումբի հետ համատեղ Հայաստանում ԱՄՆ դեսպանության աջակցությամբ։ Ծրագիրը մեկնարկել է 2021 թ. դեկտեմբերի 1-ին և ավարտվել 2022 թ. սեպտեմբերի 30-ին:
Ծրագրի նպատակը՝ ՔՀԿ-ների ներկայացուցիչներին և տեղական ինքնակառավարման մարմինների պաշտոնյաներին զինել անհրաժեշտ գիտելիքներով և հմտություններով կեղծ լուրերը, ապատեղեկատվությունը, մանիպուլյացիաները հայտնաբերելու և բացահայտելու համար. աջակցել նրանց ճշգրիտ և հավաստի տեղեկատվություն փնտրելու, ստանալու և տարածելու հարցում, ստեղծել ցանցայնության և համագործակցության հնարավորություն, որպեսզի նրանք միմյանց աջակցեն ապատեղեկատվական հոսքերը կոտրելու ընդհանուր առաքելության հարցում։
Ծրագրի խնդիրները՝
- Հզորացնել ՔՀԿ-ների ներկայացուցիչների մեդիագրագիտության և փաստերի ստուգման գիտելիքներով, աջակցել նրանց ապատեղեկատվությանը դիմակայելու կարողություններ զարգացնելու գործում:
- Հզորացնել Տեղական ինքնակառավարման մարմինների պաշտոնյաներին մեդիագրագիտության և փաստերի ստուգման գիտելիքներով, աջակցել նրանց ճշգրիտ և հավաստի տեղեկատվություն փնտրելու, ստանալու և տարածելու հարցում։
- Բարձրացնել ՔՀԿ-ների ներկայացուցիչների և տեղական ինքնակառավարման մարմինների պաշտոնյաների միջև համագործակցության մակարդակը ապատեղեկատվության դեմ համատեղ պայքարում:
Ծրագրի շրջանակում ԻԱԿ-ը իրականացրել է փաստերի ստուգման ուսուցումներ ՏԻՄ ներկայացուցիչների համար։