Ինֆորմացիայի ազատության կենտրոն

հայերեն | english

Ծրագրեր

Իրականացված ծրագրեր

52. Մեդիա գրագիտություն և փաստերի ստուգման կարողությունների զարգացում ՀՀ պետական կառավարման մարմինների և Ազգային ժողովի ​​պաշտոնյաների համար

04.05.2021

Ծրագիրն իրականացվել է Միջազգային հանրապետական ​​ինստիտուտի (IRI) աջակցությամբ: Ծագրի տևողությունը՝ 2 ամիս: Այն սկսվել է 2021 թ. մարտի 1-ին և ավարտվել 2021 թ. ապրիլի 30-ին:

Ծրագրի հիմնական նպատակն էր նպաստել Հայաստանում առցանց ապատեղեկատվության դեմ պայքարին: Այդ նպատակին հասնեու համար առանձնացվել են հետևյալ խնդիրները․

  • Տրամադրել պետական կառավարման մարմինների և ԱԺ պաշտոնյաներին մեդիագրագիտության և փաստերի ստուգման բազային գիտելիք և հմտություններ։
  • Աջակցել պետական ​​պաշտոնյաներին ճշգրիտ և վստահելի տեղեկատվություն որոնելու, ստանալու և տարածելու գործում։

Ծրագրի շրջանակում 

  • մշակվել է «Փաստերի ստուգումը պաշտոնյաների համար» վերապատրաստման դասընթացի ծրագիր,
  • կազմակերպվել և անցկացվել է մեդիագրագիտության և փաստերի ստուգման թեմայով ուսումնական աշխատաժողովների շարք պետական ​​կառավարման 100  պաշտոնյաների, Ազգային ժողովի պատգամավորների և ԱԺ աշխատակազմի 20 ներկայացուցիչների համար:

Ծագրի հիմնական արդյունքը պետական պաշտոնյաների՝ փաստերի ստուգման և ապատեղեկատվության դեմ պայքարի կարողությունների զարգացումն է: Նրանց տրամադրվել է տեղեկություններ՝ ինչպես խուսափել կեղծ լուրերի տարածումից, ինչը կօգնի պարզ գործնական գիտելիքներն օգտագործել ապատեղեկատվության շղթան ճեղքելու համար:

← Վերադառնալ ցուցակին