Ծրագրեր
Իրականացված ծրագրեր
51. Տեղեկատվության մատչելիություն. նոր մարտահրավերներ, նոր լուծումներ
03.05.2021
Ծրագիրն իրականացվել է Ինֆորմացիայի ազատության կենտրոնի (ԻԱԿ) և Հանրային լրագրության ակումբի (PJC) կոալիցիայի կողմից:
«Տեղեկատվության մատչելիություն. նոր մարտահրավերներ, նոր լուծումներ» ծրագրի հիմնական նպատակը նպաստելն է նոր կառավարությունում տեղեկատվության մատչելիության և թափանցիկության ապահովմանը, ինչպես նաև երիտասարդությանը հզորացնել գործնական գիտելիքով և հմտություններով՝ իրացնելու ակտիվ քաղաքացու վերահսկողության իրենց դերը::
Ծրագրի նպատակներն են.
- կարողությունների հզորացում. պետական պաշտոնյաների գիտելիքի և հմտությունների կատարելագործում ՏԱ օրենսդրությամբ ստանձնած պարտավորությունների վերաբերյալ.
- երիտասարդությանը զինել գործնական գիտելիքով և հմտություններով ՝ տեղեկատվության մատչելիության և փաստերի ստուգման մատչելիության ոլորտում՝ կառավարությանը վերահսկելու և Հայաստանում տեղեկացված կարծիք ձևավորելու նպատակով,
- բարելավել հանրային տեղեկատվության հոսքն ու որակը:
Ծրագիրն իրականացվել է Հայաստանում ԱՄՆ դեսպանության աջակցությամբ: Ծրագիրն սկսվել է 2019 թվականի օգոստոսի 15-ին և ավարտվել՝ 2021 թվականի ապրիլի 30-ը: