Ծրագրեր
Իրականացված ծրագրեր
42. Հայաստանի պետական գնումների մասին օրենսդրության կիրառման գնահատում
06.01.2018
Հայաստանում պետական գնումների մասին օրենսդրության կիրառման գնահատումը կատարվել է Ինֆորմացիայի ազատության կենտրոնի կողմից:
Ծրագիրը ֆինանսավորվել է Բուդապեշտի Բաց հասարակության ինստիտուտ հիմնադրամի կողմից: Ծրագիրը սկսվել է 2016թ.-ին և ավարտվել 2017թ.-ին:
Թափանցիկ պետական գնումների վարկանիշ ծրագիրը իրականացվել է Sեղեկատվության ազատության զարգացման ինստիտուտի կողմից Ուկրաինայի, Ադրբեջանի Թրանսփարենսի ինթերնեշնլ ՀԿ-ների, Մոլդովայի Էքսպերտ Գրուպ կազմակերպության, Ինֆորմացիայի ազատության կենտրոնի և Մոլդովայի Հանրային կառավարման երիտասարդ մենեջերների դպրոցի հետ համագործակցության շրջանակներում:
ԻԱԿ-ի կողմից կատարված գնահատման հիմնական արդյունքն այն է, որ համակարգի ուժեղ և թույլ կողմերը, խնդիրները անմիջականորեն կապված են Գնումների մասին օրենքի կիրառության հետ, քանի որ օրենքի պատշաճ մեկնաբանումը կհանգեցնի գնումների ամուր համակարգի, և հակառակը: Հայաստանի Պետական գնումների մասին օրենսդրությունը ընդգրկում է կարգավորման 17 դաշտերի ենթաօրենսդրական ակտեր, որոնք դեռ ընդունված չեն և կարող են էական ազդեցություն ունենալ օրենքի դրույթների կիրառման որակի վրա: