Ծրագրեր
Իրականացված ծրագրեր
43. Տեղեկատվության մատչելիությունը բաց կառավարման և հանրային մասնակցության ապահովման համար
05.04.2018
Ծրագիրն իրականացվել է Հայաստանում ԱՄՆ դեսպանատան կողմից: Ծրագիրը մեկնարկել է 2017թ.-ի հունիսի 15-ին, ավարտվել 2018թ.-ի փետրվարի 28-ին:
Ծրագրի հիմնական նպատակն էր խթանել բաց կառավարումը և քաղհասարակության մասնակցությունը Հայաստանում տեղեկատվության արդյունավետ մատչելիության խթանման միջոցով:
Ծրագրի նպատակներն են.
- քաղհասարակության մասնակցության և Հայատանում ՏԱ օրենսդրական փոփոխությունների ընթացքի վերահսկողության ապահովում
- մարմինների և լրատվամիջոցների միջև հանրային հաղորդակցման ջանքերի բարելավում, պետական, ինչպես նաև լրատվամիջոցների՝ ՏԱ օրենսդրությանն առընչվող հմտությունների բարելավում
- տեղեկատվության մատչելիության իրավունքի վերաբերյալ իրազեկվածության աստիճանի բարձրացում՝ խրախուսելով թափանցիկության և մատչելիության խնդրահարույց հարցի վերաբերյալ ակտիվ հասարակական քննարկում
- դատական գործերի մշակում տեղեկատվության մատչելիության և քաղհասարակության և լրատվամիջոցների համար հակակոռուպցիոն պայքարի համար