Ինֆորմացիայի ազատության կենտրոն

հայերեն | english

Ծրագրեր

Իրականացված ծրագրեր

39. ԶԼՄ վեճերի արտադատական լուծումներ տալու գործում տեղեկատվական վեճերի խորհրդի հզորացում

31.03.2016

Ծրագիրն իրականացվել է Հայաստանում ԱՄՆ դեսպանատան աջակցությամբ: Ծրագրի տևողությունը 7 ամիս էր (01.09.2015- 31.03.2016թ.):

Ծրագրով նախատեսված գործողություններն էին.

  • Վիրավորանքի և զրպարտության հետ կապված 7 դատական գործերի վերաբերյալ փորձագիտական կարծիքների պատրաստում և հրապարակում:
  • ԶԼՄ օրենսդրության վերաբերյալ եռօրյա ուսոուցման կազմակերպում 5 լրագրող և 5 իրավաբան դասախոս ուսուցանողների համար:
  • Աշխատանքային քննարկման կազմակերպում՝ լրագրողների եւ իրավաբանների մասնակցությամբ՝ ներառյալ նրանց, ովքեր ներգրավված են խոսքի ազատության վերաբերյալ դատական գործերում:
  • Մեկ ռազմավարական դատավարության նախաձեռնություն:
  • ՏՎԽ կարծիքների ժողովածուի երրորդ հատորի մշակում և տպագրություն:

 

← Վերադառնալ ցուցակին