Ինֆորմացիայի ազատության կենտրոն

հայերեն | english

Ծրագրեր

Իրականացված ծրագրեր

36. Քաղաքացիական հասարակություն բաց և հաշվետու կառավարության համար

31.03.2015

Ծրագիրն իրականացվում է Հայաստանում Միացյալ Թագավորության ֆինանսական աջակցությամբ: Ծրագրի տևողությունը 2 ամիս է (2014թ.-ի հոկտեմբեր-դեկտեմբեր):

Ծրագրի նպատակն է աջակցել բաց և թափանցիկ կառավարմանը քաղաքացիական հասարակության ցանցի ստեղծման և հանրային իրազեկման միջոցով: Նախատեսվում է ստեղծել Բաց կառավարման գործընկերության նախաձեռնության Քաղաքացիական հասարակության Ցանց, որը կգնահատի և իր անմիջական աջակցությունը կցուցաբերի ԲԿԳ Գործողությունների ծրագրի իրականացմանը:

Ծրագրով նախատեսված է նաև ogp.am կայքի պարբերաբար թարմացումը և վերամշակումն այնպես, որպեսզի այն դառնա Կառավարություն-ՔՀ ինտերակտիվ հարթակ:

← Վերադառնալ ցուցակին