Ինֆորմացիայի ազատության կենտրոն

հայերեն | english

Ծրագրեր

Իրականացված ծրագրեր

34. Աջակցություն տեղեկատվության մատչելիությանն ու տեղեկատվական վեճերի արտադատական լուծումներին Հայաստանում

15.05.2014

Ծրագիրն իրականացվում է ԵԱՀԿ երևանյան գրասենյակի աջակցությամբ: Ծրագրի տևողությունը` 4 ամիս (մայիս 15 - սեպտեմբերի 15, 2014 թ.):

Ծրագրի ընդհանուր նպատակն է խթանել Կառավարության թափանցիկ և հրապարակային գործունեությունը, ինչպես նաև բարձրացնել իրավական ոլորտի մասնագետների և այլ նպատակային խմբերի (օրինակ` լրագրողներ, քաղաքացիական ակտիվիստներ, իրավապաշտպաններ, քաղաքացիական գործերով հայցվորներ և պատասխանողներ) իրավական գիտելիքների մակարդակը վիրավորանքի և զրպարտության վերաբերյալ դատական գործերի քննության նյութական և դատավարական նորմերի, այդ գործերի լուծման արտադատական հնարավորությունների, ինչպես նաև ՏԱ օրենսդրության մասին:

Ծրագրի նպատակները:
 
 Այս ծրագրի նպատակներն են.
1. խթանել հանրային վերահսկողությունն ու մասնակցությունը Բաց կառավարման գործընկերություն նախաձեռնության (ԲԿԳ/OGP) հայաստանյան գործընթացին` հանրայնացնելու Հայաստանի հանձնառությունը դառնալ մատչելի հանրության ավելի լայն շրջանակների համար, և ներգրավել հանրությանը հանձնառությունների իրականացման վերահսկողության գործընթացին,
2. նպաստել տեղեկատվության և մամուլի ազատությանը` կազմակերպելով «Մամուլի ազատություն, տեղեկատվություն ստանալու իրավունք» խորագրով 4-րդ ֆոտոցուցահանդեսը,
3. մշակել և հրապարակել վիրավորանքի և զրպարտության վերաբերյալ իրավական նորմերի կիրառման համապարփակ ուղեցույց,  
4. Կազմակերպել աշխատաժողով փաստաբանների և լրագրողների համար` ուղեցույցի կիրառության ներկայացման, ինչպես նաև ՏԱ օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագծի քննարկման նպատակով:
 

← Վերադառնալ ցուցակին