Ծրագրեր
Իրականացված ծրագրեր
35. Թրաֆիքինգի և դրա դեմ պայքարի լուսաբանման ամենամյա մրցանակաբաշխություն 2014
06.06.2014
Մրցույթի նպատակն է խրախուսել ՀՀ-ում մարդկանց շահագործման/թրաֆիքինգի երևույթի և դրա դեմ պայքարի վերաբերյալ լուսաբանումը:
Ծրագրի շրջանակներում Ինֆորմացիայի ազատության կենտրոնն իրականացրել է հետևյալ գործողությունները.
- մրցույթի մասին հրապարակային ծանուցում,
- մրցույթին ներկայացվող նյութերի ընդունում և դասակարգում,
- մրցույթի ժյուրիի կազմի ներկայացում,
- ժյուրիի աշխատանքների կազմակերպում,
- մրցանակաբաշխության կազմակերպում,
- հանրային ծանուցում մրցույթի արդյունքների և մրցանակաբաշխության մասին:
Ծրագիրն իրականացվում է ՀՀ-ում թրաֆիքինգի հարցերով խորհրդի հետ համատեղ, ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության ֆինանսավորմամբ: Ծրագրի տևողությունը 3 ամիս է (6 մարտ- 6 հունիս, 2014թ.):
Մրցույթի արդյունքներին կարող եք ծանոթանալ այստեղ.