Ինֆորմացիայի ազատության կենտրոն

հայերեն | english

Ծրագրեր

Իրականացված ծրագրեր

40. Կոռուպցիայի դեմ պայքարի բազմակողմանի խթանում

30.12.2016

Ծրագիրն իրականացվում է «Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիա» ՀԿ-ի կողմից` գործընկեր «Ինֆորմացիայի ազատության կենտրոն» ՀԿ-ի հետ համագործակցությամբ: 
 
Ծրագրի տևողությունը 36 ամիս է. այն մեկնարկել է 2014 թ.-ի հունվարից և ավարտվել 2016 թ.-ի դեկտեմբերին: 
 
Եվրոպական միության  ֆինանսական աջակցությամբ իրականացվող ծրագրի հիմնական նպատակն է մեծացնել քաղաքացիական հասարակության կազմակերպությունների (այսուհետ` ՔՀԿ) դերը հակակոռուպցիոն բարեփոխումների խթանման և իրականացման գործում:
 
Ծրագրի գործողությունները իրականացվում են հետևյալ 3 բաղադրիչներով. 
  1.  Հզորացնել ՔՀԿ-ների մոնիթորինգի և վերակհսկողության կարողությունները: 
  2. Բարձրացնել ՔՀԿ-ների կողմից ՀՀ կառավարության հնգամյա ծրագրով նախատեսված հակակոռուպցիոն բարեփոխումների և 2012-2016 թթ.-ի դատաիրավական համակարգի բարեփոխումների ռազմավարության նկատմամբ հանրային վերահսկողության արդյունավետությունը: Նախատեսվում է ստեղծել ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիա և իրականացնել կառավարության հնգամյա ծրագրով նախատեսված հակակոռուպցիոն բարեփոխումների և 2012-2016 թթ.-ի դատաիրավական համակարգի բարեփոխումների ռազմավարության իրավական ասպեկտների մոնիթորինգի իրականացում:  
  3. Հակակոռուպցիոն ինստիտուցիոնալ մեխանիզմները ամրապնդելու համար ստեղծել ՔՀԿ-Կառավարություն կայուն երկխոսություն` ՔՀԿ-ների մասնակցությամբ անկախ միասնական հակակոռուպցիոն մարմնի ստեղծման և ՄԱԿ-ի Կոռուպցիայի դեմ կոնվենցիայի 20-րդ հոդվածի (Ապօրինի հարստացում) քրեականացման հարցերի վերաբերյալ:
  

← Վերադառնալ ցուցակին