Ծրագրեր
Իրականացված ծրագրեր
27. Փաստաբանների, դատավորների և ԶԼՄ ներկայացուցիչների համար արտահայտվելու ազատության միջազգային չափանիշների իրազեկության խթանում
17.01.2013
Ծրագիրն իրականացվել է ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի աջակցությամբ: Ծրագրի տևողությունը՝ 2 ամիս (հոկտեմբեր - նոյեմբեր 2012 թ.):
Ծրագրի նպատակն է ամրապնդել ԶԼՄ-ներին վերաբերող վեճերի լուծման արտադատական
մեխանիզմները և հասնել ավելի լավ պաշտպանության, ինչպես նաև խթանել Հայաստանում արտահայտվելու ազատությունը:
Ծրագրի շրջանակներում իրականացվել են հետևյալ գործողությունները.
- Կազմակերպվել է աշխատանքային քննարկում ՀՀ Դատական դեպարտամենտի և ՏՎԽ անդամների մասնակցությամբ,
- Կազմվել և հրատարակվել է ՏՎԽ-ի կարծիքների երկլեզու ժողովածու,
- Պատրաստվել և գործարկվել է ՏՎԽ-ի կայքը՝ www.idcarmenia.am,
- Կազմակերպվել է շնորհանդես և հանրությանը ներկայացվել ՏՎԽ-ի կարծիքների ժողովածուն և ՏՎԽ-ի կայքը: