Ծրագրեր
Իրականացված ծրագրեր
24. Ֆոտոցուցահանդես "Մամուլի ազատություն, տեղեկատվություն ստանալու իրավունք"
12.03.2012
2012թ.-ի մայիսի 3--ին Ինֆորմացիայի ազատության կենտրոնը կազմակերպեց "Մամուլի ազատություն, տեղեկատվություն ստանալու իրավունք" ֆոտոցուցահանդեսը՝ հետեւյալ նպատակներով.
- Հրավիրել հանրության եւ կառավարության ուշադրությունը մամուլի ազատության եւ տեղեկատվության ազատության հիմնախնդիրների վրա,
- Նախաձեռնել հանրային բանավեճ ոլորտի հարցերի շուրջ,
- Պարզել, թե ինչպես են Հայաստանում իրականացվում տեղեկատվության ազատության եւ արտահայտվելու ազատության իրավունքները:
2012թ.-ի մայիսի 3-ին Երեւանում բացված "Մամուլի ազատություն, տեղեկատվություն ստանալու իրավունք" խորագրով ֆոտոցուցահանդեսի նպատակն էր նշանավորել Մամուլի ազատության համաշխարհային օրը: Մեկ շաբաթ տեւած ցուցահանդեսի նպատակն էր նաեւ անդրադառնալ տեղեկատվություն ստանալու իրավունքի խոչընդոտներին ու հնարավորություններին, եւ կառավարությանը, մամուլի ներկայացուցիչներին ու ողջ հասարակությանը հիշեցնել այս իրավունքի իրականացման գործում իրենց դերի մասին:
Ցուցադրված 70 լուսանկարներն ու ծաղրանկարները հրապարակվեցին մամուլի ազատության համաշխարհային օրվան նվիրված հատուկ ֆոտոկատալոգում: