Նորություններ և իրադարձություններ
08.07.2009 Աննախադեպ վճիռ դատական պրակտիկայում
ՀՀ վարչական դատարանն առաջին անգամ վարչական պատասխանատվության` տուգանքի ենթարկեց պաշտոնյային` անձի տեղեկատվություն ստանալու իրավունքը խախտելու համար : Հուլիսի 6-ին ՀՀ վարչական դատարանը` դատավոր Արթուր Պողոսյանի նախագահությամբ, դատական պրակտիկայում աննախադեպ վճիռ կայացրեց` բավարարելով Ինֆորմացիայի ազատության կենտրոնի հայցը` պաշտոնատար անձին տեղեկատվություն չտրամադրելու համար վարչական պատասխանատվության ենթարկելու պահանջի մասով, որի արդյունքում Վայոց ձորի մարզի Ելփինի գյուղապետ Խորեն...
07.07.2009 Կհրապարակվի ընդդեմ Տալվորիկի գյուղապետարանի վճիռը
Հուլիսի 9-ին, ժամը 15:30-ին ՀՀ վարչական դատարանը (նստավայրը` Էջմիածին) կհրապարակվի վճիռ` ԻԱԿ-ն ընդդեմ Արմավիրի մարզի Տալվորիկի գյուղապետարանի գործով: ԻԱԿ-ը Տալվորիկի գյուղապետարանից պահանջել էր` 1. Համայնքի 2008թ. բյուջեի պատճեն, ինչպես նաեւ դրա կատարման հաշվետվությունը, 2. 2008թ. 2-րդ կիսամյակի ընթացքում հողհատկացումների վերաբերյալ համայնքի ավագանու կայացրած որոշումների պատճեները: Հիշեցնենք, որ Տալվորիկի գյուղապետարանը մինչ դատական նիստի օրը պատասխան էր ուղարկել ԻԱԿ-ին՝...
03.07.2009 3 օր` կայքի հասցեն ճշտելու համար
Հուլիսի 2-ին ՀՀ վարչական դատարանում տեղի ունեցավ ԻԱԿ-ն ընդդեմ Լենուղու եւ Տալվորիկի գյուղապետարանների գործերի դատական քննությունը: Քանի որ Լենուղու գյուղապետարանը մինչ դատական նիստի օրն արդեն իսկ տրամադրել էր ԻԱԿ-ի պահանջած տեղեկությունները, ուստի, ԻԱԿ-ը դատարանում հրաժարվեց իր հայցապահանջից: Տալվորիկի գյուղապետարանը եւս մինչ դատական նիստի օրը պատասխան էր ուղարկել ԻԱԿ-ին՝ տեղեկացնելով, թե պահանջվող տեղեկություններին կարող եք ծանոթանալ Արմավիրի մարզպետարանի ինտերնետային կայքից:...
02.07.2009 Սեւ ցուցակ 2009. երկրորդ եռամսյակ
ԱՅՍ ԱՆՁԻՆՔ ԽԱԽՏԵԼ ԵՆ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՆԱԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔԸ 2009Թ. ԵՐԿՐՈՐԴ ԵՌԱՄՍՅԱԿԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ 1. Գագիկ Բեգլարյան Երեւանի քաղաքապետ 2. Արթուր Բաղդասարյան “Օրինաց երկիր” կուսակցության նախագահ...
01.07.2009 ԻԱԿ-ի հայցն ընդդեմ Տալվորիկի եւ Լենուղու գյուղապետերի
Հուլիսի 2-ին ՀՀ վարչական դատարանում (նստավայրը` ք. Էջմիածին) տեղի կունենա ընդդեմ Արմավիրի մարզի Տալվորիկ եւ Լենուղի գյուղապետերի Ինֆորմացիայի ազատության կենտրոնի հայցերի քննությունը: ԻԱԿ-ը այս համայնքների ղեկավարներին դիմել էր հետեւյալ տեղեկությունները ստանալու հարցումով. 1. Համայնքի 2008թ. բյուջեի պատճեն, 2. 2008թ. 2-րդ կիսամյակի ընթացքում հողհատկացումների վերաբերյալ համայնքի ավագանու կայացրած որոշումների պատճեները: Եվ Տալվորիկի, եւ Լենուղու գյուղապետերը օրենքով նախատեսված...
30.06.2009 ԻԱԿ-ի հայցն ընդդեմ քաղաքական կուսակցությունների
Ինֆորմացիայի ազատության կենտրոնը հունիսի 30-ին դիմել է ՀՀ վարչական դատարան` Հայ ազգային կոնգրես դաշինքի, Օրինաց երկիր եւ Հայաստանի աշխատավորական սոցիալիստական կուսակցությունների ղեկավարներին տեղեկատվություն տրամադրելուն պարտադրելու հայցով : ԻԱԿ-ը դեռ ապրիլ ամսին դիմել էր վերոնշյալ քաղաքական ուժերին` խնդրելով տրամադրել. 1. տվյալ կուսակցության 2008թ. ֆինանսական հաշվետվության պատճեն 2. տվյալ կուսակցության ստացած` օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից ավելի...