Նորություններ և իրադարձություններ
09.09.2009 ԻԱԿ-ը դիմել է ՀՀ Սահմանադրական դատարան
Ինֆորմացիայի ազատության կենտրոնը սեպտեմբերի 9-ին դիմել է ՀՀ սահմանադրական դատարան` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 151 եւ 152 հոդվածները հակասահմանադրական ճանաչելու պահանջով: Դրանք այն հոդվածներն են, որոնք իրարամերժ կիրառում են ստացել ՀՀ վարչական դատարանի տարբեր դատավորների կողմից տեղեկատվության ազատության խախտված իրավունքը վերականգնելու գործեր քննելիս:
08.09.2009 ԻԱԿ-ն ընդդեմ ՀԱԿ-ի նախնական դատը կկայանա սեպտեմբերի 10-ին
2009թ.-ի սեպտեմբերի 10-ին, ժամը 11:30-ին Երեւան քաղաքի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում (հասցե` ք. Երեւան, Թբիլիսյան խճուղի 3/9, 2-րդ հարկ, դահլիճ 5 հասցեում)` դատավոր Ա. Սուքոյանի նախագահությամբ, կկայանա “Ինֆորմացիայի ազատության կենտրոն” հասարակական կազմակերպության հայցադիմումի նախնական դատական նիստի քննությունն ընդդեմ “Հայ Ազգային Կոնգրես” դաշինքի: Նշենք, որ ԻԱԿ-ը 2009թ.-ի հունիսի 26-ին հայց էր ներկայացրել դատարան` պահանջելով Հայ Ազգային Կոնգրես...
02.09.2009 ԻԱԿ-ն ընդդեմ ՕԵԿ-ի
2009թ.-ի սեպտեմբերի 4-ին Երեւան քաղաքի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում` դատավոր Գ. Կարախանյանի նախագահությամբ, տեղի ունեցավ “Ինֆորմացիայի ազատության կենտրոն” հասարակական կազմակերպության հայցադիմումի քննությունն ընդդեմ “Օրինաց Երկիր” կուսակցության: Դատական նիստի ժամանակ դատավորը` որպես ապացույց, պետռեգիստրից պահանջեց ՕԵԿ-ի ֆինանսական հաշվետվության օրինակը, ինչի հետեւանքով էլ դատական նիստը հետաձգվեց: Նշենք, որ ԻԱԿ-ը 2009թ.-ի հունիսի...
01.09.2009 Նիստը հետաձգվեց
“Ինֆորմացիայի ազատության կենտրոն” հասարակական կազմակերպության հայցադիմումի` ընդդեմ “Հայ Ազգային Կոնգրես” դաշինքի նախնական դատական նիստի քննությունը հետաձգվեց պատասխանող կողմի` դատարան չներկայանալու պատճառով: Դատական հաջորդ նիստի քննությունը նշանակվել է 2009թ.-ի սեպտեմբերի 10-ին, ժամը 11.30-ին, որը տեղի կունենա Երեւան քաղաքի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում ք. Երեւան, Թբիլիսյան խճուղի 3/9, 2-րդ հարկ, դահլիճ 5 հասցեում: : Նշենք, որ ԻԱԿ-ը...
31.08.2009 ԻԱԿ-ն ընդդեմ Հայ Ազգային Կոնգրեսի
2009թ.-ի սեպտեմբերի 1-ին, ժամը 11:00-ին Երեւան քաղաքի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում` դատավոր Ա. Սուքոյանի նախագահությամբ, կկայանա “Ինֆորմացիայի ազատության կենտրոն” հասարակական կազմակերպության հայցադիմումի նախնական դատական նիստի քննությունն ընդդեմ “Հայ Ազգային Կոնգրես” դաշինքի: Նշենք, որ ԻԱԿ-ը 2009թ.-ի հունիսի 26-ին հայց էր ներկայացրել դատարան` պահանջելով Հայ Ազգային Կոնգրես դաշինքին պարտավորեցնել հնգօրյա ժամկետում տրամադրել հայցված տեղեկություններ...
18.08.2009 ԻԱԿ-ն աջակցում է “Mulberry” համակարգի ներդրմանը
Ինֆորմացիայի ազատության կենտրոնը օգոստոսի 18-ին Գեղարքունիքի մարզպետարանին անհատույց տրամադրեց 2 համակարգիչ` մարզպետարանում էլեկտրոնային կառավարման փաստաթղթաշրջանառության “Mulberry” համակարգը ներդնելուն աջակցելու նպատակով։ Հոկտեմբերին ՀՀ Տարածքային կառավարման նախարարությունը Գեղարքունիքի մարզպետարանում ներդնելու է “Mulberry” համակարգը, ինչպես նաեւ մարզպետարանի աշխատակիցների համար հատուկ ուսուցում է կազմակերպելու` ծրագիրը շահագործելու հմտություններին ծանոթացնելու նպատակով:...