Նորություններ և իրադարձություններ

01.10.2022 Հայտարարություն «Ժողովուրդ» թերթի բանկային հաշվի վրա արգելանք դնելու կապակցությամբ
Խստորեն դատապարտում ենք տեղեկատվական վեճում դատական մեխանիզմների միջոցով լրատվամիջոցի նկատմամբ լրացուցիչ ճնշում գործադրելու, նրան «պատժելու» արատավոր այս գործընթացը:

16.09.2022 ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Մի խումբ լրագրողական հասարակական կազմակերպություններ տարածել են համատեղ հայտարարություն՝ անդրադառնալով սեպտեմբերի 15-ին Ազգային ժողովում իշխող խմբակցության պատգամավորների և խորհրդարանում հավատարմագրված՝ որոշ լրատվամիջոցների ներկայացուցիչների միջև առաջացած կոնֆլիկտին։

12.09.2022 Դիմակայելով ապատեղեկատվությանը
Սեպտեմբերի 11-ին մեկնարկել էապատեղեկատվության դեմ պայքարի և փաստերի ստուգման թեմայով ցանցային եռօրյա միջոցառում, որին մասնակցում են 4 տասնյակ ՔՀԿ և ՏԻՄ ներկայացուցիչներ ՀՀ տարբեր մարզերից։

23.08.2022 ԻՇ տվյալներ․ դասընթաց ՔՀԿ-ների և լրագրողների համար
Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության (EITI) և Open Ownership-ի կողմից համատեղ իրականացվող Opening Extractives (OE) ծրագիրը Ինֆորմացիայի ազատության կենտրոնի (ԻԱԿ) հետ համատեղ կազմակերպում է եռօրյա աշխատաժողով լրագրոների և քաղաքացիական հասարակության կազմակերպությունների համար:

29.07.2022 Աշխատանքային քննարկում գնումների մասնագետների հետ
Հուլիսի 29-ին «Թափանցիկ, մատչելի և հաշվետու գնումներ» TAAP ծրագրի շրջանակում անցկացվել է ոչ ֆորմալ քննարկում պետական գնումների տեխնիկական բնութագրերի մշակմանն առնչվող խնդիրների և դրանց հնարավոր լուծումների թեմայով։