Ինֆորմացիայի ազատության կենտրոն

հայերեն | english

Նորություններ և իրադարձություններ

04.11.2009 Օրենսդրական բացի պատճառով դատական նիստը հետաձգվեց

04.11.2009թ.-ին Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Ա. Սուքոյանի նախագահությամբ տեղի ունեցավ “Ինֆորմացիայի ազատության կենտրոն” ՀԿ-ն ընդդեմ “Հայ ազգային կոնգրես” դաշինքի գործով դատական նիստը: ԻԱԿ-ը դատարանում պնդեց հայցը` այն է` պարտադրել “Հայ ազգային կոնգրես” դաշինքին ԻԱԿ-ին տրամադրել 100.000 դրամը գերազանցող նվիրատվությունների վերաբերյալ տեղեկատվություն: “Հայ ազգային կոնգրես” դաշինքի ներկայացուցիչը հրաժարվել էր ներկայանալ դատարան այն...

03.11.2009 ԴԱՏ. ԻԱԿ-ն ընդդեմ ՀԱԿ-ի

2009թ.-ի նոյեմբերի 4-ին, ժամը 11:00-ին Երեւան քաղաքի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում (հասցե` ք. Երեւան, Թբիլիսյան խճուղի 3/9, 2-րդ հարկ, դահլիճ 5 հասցեում)` դատավոր Ա. Սուքոյանի նախագահությամբ, կկայանա “Ինֆորմացիայի ազատության կենտրոն” հասարակական կազմակերպության հայցադիմումի քննությունն ընդդեմ “Հայ Ազգային Կոնգրես” դաշինքի: Հիշեցնենք, որ նախորդ 4 դատական նիստերին ՀԱԿ-ի ներկայացուցիչներն այդպես էլ չեն ներկայացել դատական նիստին:

28.10.2009 ԵԱՀԿ երևանյան գրասենյակը խթանում է տեղեկատվության մատչելիությունը` տեղեկատվության ազատության օրենսդրության բարեփոխումների միջոցով

Այսօր Երևանում ԵԱՀԿ աջակցությամբ կազմակերպված հանրային քննարկման առանցքում էր Հայաստանի “Տեղեկատվության ազատության մասին” օրենքի և առնչվող օրենքների փոփոխությունների փաթեթի նախագիծը: Ներկայացված փոփոխությունների փաթեթը մշակվել է “Տեղեկատվության ազատության կենտրոն” հասարակական կազմակերպության, Ազգային ժողովի և Արդարադատության նախարարության կողմից` քաղաքացիական հասարակության և միջազգային կազմակերպությունների հետ սերտ համագործակցությամբ: Միջոցառումը հաջորդում է փաթեթի նախագծի վերաբերյալ...

28.10.2009 ՏԱ օրենսդրության փոփոխությունների քննարկում

2009 թվականի հոկտեմբերի 28-ին Ինֆորմացիայի ազատության կենտրոնը կազմակերպել էր տեղեկատվության ազատության օրենսդրական փոփոխությունների շուրջ աշխատանքային քննարկում, որի ընթացքում հնչած 30-ից ավելի առաջարկները կներկայացվեն օրենսդրական փաթեթը մշակած աշխատանքային խմբին։ Քննարկմանը մասնակցում էին պետական կառավարման մարմինների, տեղական եւ միջազգային ՀԿ-ների, լրատվամիջոցների 40-ից ավելի ներկայացուցիչներ: Քննարկումն իրականացվեց ԵԱՀԿ Երեւանի գրասենյակի աջակցությամբ։ Բացման խոսքով հանդես եկավ...

26.10.2009 Սեւ ցուցակ 2009. երրորդ եռամսյակ

ԱՅՍ ԱՆՁԻՆՔ ԽԱԽՏԵԼ ԵՆ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՆԱԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔԸ 2009 Թ . ԵՐ ՐՈՐԴ ԵՌԱՄՍՅԱԿԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ 1. Հասմիկ Պողոսյան ՀՀ մշակույթի նախարար 2. Արամ...

20.10.2009 Դատավորը եւս հրապարակայնության կողմնակից է

20.10.2009թ.-ին դատավոր Արգիշտի Ղազարյանի նախագահությամբ տեղի ունեցավ Ինֆորմացիայի ազատության կենտրոն ՀԿ-ն ընդդեմ “Երեւանի կառուցապատման եւ ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակ” ՊՈԱԿ-ի գործով հերթական դատական նիստը: Նիստի ժամանակ պարոն Ղազարյանը պատասխանող կողմին կոչ արեց պատասխանել տեղեկատվություն ստանալու հարցումներին եւ կանխավ վատ չտրամադրվել դրանց դեմ: “Եթե Ձեզ փողոցում մեկը մոտենում է եւ հարցնում, թե ինչպես գնա Հանրապետության Հրապարակ, ապա Դուք պատասխանում եք, այլ ոչ թե...