Նորություններ և իրադարձություններ
29.01.2010 Դատարանում հաղթեց տեղեկություն ստանալու իրավունքը
Հունվարի 29-ին Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը (դատավոր Գայանե Կարախանյանի նախագահությամբ) վճռեց ամբողջությամբ բավարարել Ինֆորմացիայի ազատության կենտրոնի հայցն ընդդեմ “Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն” ՊՈԱԿ-ի՝ վերջինիս պարտավորեցնելով հնգօրյա ժամկետում տրամադրել մերժած ողջ տեղեկատվությունը: Ինֆորմացիայի ազատության կենտրոնը 2009թ. սեպտեմբերի 17-ին տեղեկություն ստանալու հարցում էր ուղարկել “Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն” ՊՈԱԿ-ի...
27.01.2010 Դատ. ԻԱԿ-ն ընդդեմ “Թիվ 2 բուժմիավորում” ՓԲԸ-ի
27.01.2010թ.-ին Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Է. Ավետիսյանի նախագահությամբ տեղի ունեցավ “Ինֆորմացիայի ազատության կենտ ր ոն” ՀԿ-ն ընդդեմ “Թիվ 2 բուժմիավորում” պոլիկլինիկա” ՓԲԸ-ի դատական գործով հերթական դատական նիստը: ԻԱԿ ներկայացուցիչ Կարեն Մեժլումյանը ներկայացրեց եւ պնդեց հայցը, իսկ պատասխանողի ներկայացուցիչը առարկեց հայցի դեմ` գտնելով, որ այն ենթակա է մերժման: Դատաքննության նախապատրաստական փուլն ավարտվեց: Դատական հաջորդ նիստի օրվա եւ...
19.01.2010 Դատարանին հաջողվեց գտնել ՀԱՍԿ-ին
Հունվարի 19-ին Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում տեղի ունեցավ Ինֆորմացիայի ազատության կենտրոնն ընդդեմ Հայաստանի աշխատավորական սոցիալիստական կուսակցության դատական գործով հերթական դատական նիստը: Դատարանին ի վերջո հաջողվել էր պարզել պատասխանողի հասցեն եւ պատշաճ կերպով ցանուցել դատական նիստի մասին: Սակայն Հայաստանի աշխատավորական սոցիալիստական կուսակցությունը չէր ներկայացել դատարան: Դատարանը որոշեց նիստն անցկացնել պատասխանող կողմի բացակայությամբ:...
18.01.2010 Դատ. ԻԱԿ-ն ընդդեմ ՀԱՍԿ-ի
2010թ. հունվարի 19-ին, ժամը 11:30-ին Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում տեղի կունենա ԻԱԿ-ն ընդդեմ Հայաստանի աշխատավորական սոցիալիստական կուսակցության գործով դատական նիստը: Հիշեցնենք, որ նախորդ դատական նիստը հետաձգվեց այն պատճառով, որ չէր հաջողվել պատշաճ կերպով ծանուցել պատասխանողին: Կուսակցության հասցեն չէր հաջողվել ճշտել: Այս թեմայով այլ նյութեր` ԻԱԿ-ն ընդդեմ Հայաստանի Աշխատավորական Սոցիալիստական Կուսակցության
13.01.2010 Դատ. ԻԱԿ-ն ընդդեմ “Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն” ՊՈԱԿ-ի
2010թ. հունվարի 14-ին, ժամը 15:00-ին Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում կշարունակվի ԻԱԿ-ն ընդդեմ “Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն” ՊՈԱԿ-ի գործով դատական նիստը: Այս թեմայով այլ նյութեր` ԻԱԿ-ն ընդդեմ “Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն” ՊՈԱԿ-ի
11.01.2010 Սեւ ցուցակ 2009
ԱՅՍ ԱՆՁԻՆՔ ԽԱԽՏԵԼ ԵՆ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՆԱԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔԸ 2009 Թ . ԸՆԹԱՑՔՈՒՄ 1. Ռոբերտ Հարությունյան “ Երեւանի կառուցապատման եւ ներդրումային ծրագրերի գրասենյակի ” տնօրեն...