Նորություններ և իրադարձություններ
04.03.2010 ՀԱՍԿ-ը նորից չի ներկայացել դատարան
2010թ.-ի մարտի 4-ին Կեննտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում տեղի ունեցավ ԻԱԿ-ն ընդդեմ Հայ աշխատավորական սոցիալիստական կուսակցության գործով հերթական` երկրորդ դատական նիստը: ՀԱՍԿ-ը չէր ներկայացել դատարան, ուստի դատավորը ստիպված եղավ դատական նիստը հետաձգել: Հիշեցնենք, որ ՀԱՍԿ-ը չէր ներկայացել նաեւ դատական առաջին նիստին:
01.03.2010 Մարզպետարաններում արդեն գործում է «Mulberry» համակարգը
Հայաստանի բոլոր մարզպետարաններում մարտի 1-ից գործում է էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության Մալբերի համակարգը:
18.02.2010 ԴԱՏ. ԻԱԿ-ն ու “Առավոտ” օրաթերթն ընդդեմ Շիրակի մարզպետի
2010թ.-ի փետրվարի 18-ին ՀՀ Վարչական դատարանի Գյումրու նստավայրում ԻԱԿ-ն ու “Առավոտ” օրաթերթն ընդդեմ Շիրակի մարզպետի գործով դատական նիստը հետաձգվեց: Հաջորդ դատական նիստի օրվա մասին դատարանը լրացուցիչ կտեղեկացնի: Հիշեցնենք, որ “Առավոտ” օրաթերթի լրագրող Արամ Զաքարյանը Շիրակի մարզպետ Լիդա Նանյանին Շիրակի մարզպետարանի էլ. փոստի հասցեով տեղեկատվություն ստանալու հարցում է ներկայացրել` խնդրելով տրամադրել տեղեկություններ այն մասին, թե 2005, 2006, 2007 թվականներին ՀՀ պետական բյուջեով Շիրակի...
05.02.2010 ՍԴ-ն հրապարակեց որոշումը
2010թ.-ի փետրվարի 5-ին ՀՀ Սահմանադրական դատարանում քննվեց ՀՀ Վարչական դատավարության օրենսգրքի 151 եւ 152 հոդվածները ՀՀ Սահմանադրությանը հակասող ճանաչելու վերաբերյալ Ինֆորմացիայի ազատության կենտրոնի դիմումը: Հենց նույն օրն էլ Սահմանադրական դատարանը հրապարակեց իր որոշումը: Սահամանադրական դատարանը որոշեց, որ ՀՀ Վարչական դատավարության օրենսգրքի 151 եւ 152 հոդվածները Սահմանադրությանը չեն հակասում: Սահմանադրական դատարանը արձանագրեց, որ խնդիրը կայանում է այս ոլորտում օրենսդրական բացի...
03.02.2010 ՍԴ-ում սկսվում է ԻԱԿ-ի դիմումի քննությունը
Փետրվարի 5-ին, ժամը 11-ին ՀՀ Սահմանադրական դատարանում կսկսվի Ինֆորմացիայի ազատության կենտրոնի դիմումի քննությունը` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 151 եւ 152 հոդվածները հակասահմանադրական ճանաչելու պահանջով: ՍԴ դիմելու պատճառը ԻԱԿ-ի նախաձեռնած երկու դատական գործեր են (ԻԱԿ-ն ընդդեմ “Երեւանի կառուցապատման եւ ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակ” ՊՈԱԿԻ եւ ՊՈԱԿ-ի տնօրենի, ԻԱԿ-ն ընդդեմ Նոր Նորքի թաղապետարանի եւ թաղային համայնքի ղեկավարի), որոնց դեպքում Ինֆորմացիայի ազատության...
01.02.2010 ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՍՑԵ՞Ն Է ԱՆԳՈՐԾՈՒՆԱԿ, ԹԵ՞ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶՊԵՏԸ
29.01.10թ.ՀՀ վարչական դատարնում լսվեց «Առավոտ» օրաթերթի եւ "Ինֆորմացիայի ազատության կենտրոնի" հայցը՝ ընդդեմ Լիդա Նանյանի: Անցյալ տարվա օգոստոսի 19-ին "Առավոտ" օրաթերթը՝ ճշտելու համար, թե ի՞նչ նպատակներով է ծախսվել 2005թ.-ից մինչեւ օրս մարզպետարաններին «Այլ նպաստներ բյուջեից» տողով հատկացվող 70-ական միլիոն դրամը, էլեկտրոնային հարցումներ էր ուղարկել բոլոր մարզպետներին, այդ թվում՝ նաեւ Շիրակի մարզպետ Լիդա Նանյանին: Սակայն այս պաշտոնյան հարցմանը չէր պատասխանել:...