Նորություններ և իրադարձություններ
30.08.2010 Պաշտոնյաները բացահայտում են իրենց ունեցվածքը
ՀՀ կառավարությանն առընթեր Պետեկամուտների Կոմիտեն Ինֆորմացիայի ազատության կենտրոնի տեղեկություն ստանալու հարցմանն ի պատասխան տրամադրել է ՀՀ բոլոր նախարարների եւ մարզպետների գույքի եւ եկամուտների հայտարարագրերի մասին 2009թ. տեղեկանքները: ՀՀ նախարարների գույքի եւ եկամուտների հայտարարագրեր ՀՀ մարզպետների գույքի եւ եկամուտների հայտարարագրեր
13.07.2010 Սեւ ցուցակ 2010. երկրորդ եռամսյակ
Այս անձինք խախտել են մարդկանց տեղեկատվություն ստանալու իրավունքը 2010թ. երկրորդ եռամսյակի ընթացքում 1. Գագիկ Թամրազյան Աշտարակի քաղաքապետ 2. Էմմա Շաբոյան...
26.06.2010 ՏԱ մրցանակաբաշխության թեկնածուների առաջադրում
Ինֆորմացիայի ազատության կենտրոնն ընդունում է քաղաքացիներից եւ կազմակերպություններից առաջարկներ` Տեղեկատվության ազատության մրցանակաբաշխության տարբեր անվանակարգերում: Դրական անվանակարգեր ` • Ամենահրապարակային գործող մարմին/գերատեսչություն • Տեղեկատվության տրամադրման լավագույն ինտերնետային պաշտոնական կայք • Տեղեկություն ստանալու իրավունքը լավագույնս կիրառած հասարակական կազմակերպություն • Տեղեկատվության ազատության հիմնահարցերը ամենակտիվ լուսաբանած լրագրող/լրատվամիջոց...
17.06.2010 Գրքի շնորհանդես եւ ՏԱ դատական պրակտիկայի ամփոփում
Հունիսի 17-ին տեղի ունեցավ Ինֆորմացիայի ազատության կենտրոնի «Տեղեկատվություն ստանալու իրավունք. Դատական գործերի ժողովածու 2007-2010» գրքի շնորհանդեսը: Այն ամփոփում է վերջին 4 տարիներին տեղեկատվության ազատության ոլորտում կենտրոնի նախաձեռնած 20 դատական գործերը՝ առնչվող բոլոր փաստաթղթերով։ Դատական գործերի բազմազանությունը հնարավորություն է ընձեռում մի շարք վերլուծություններ անել ՏԱ դատական պրակտիկայի վերաբերյալ: Որպես կանոն` ԻԱԿ-ի հիմնական նպատակը եւ հայցապահանջը` տրամադրել...
15.06.2010 Շիրակի մարզպետարանի հետ հաշտություն կնքվեց
2010 թվականի հունիսի 1-ին ՀՀ Վարչական դատարանը (Գյումրու նստավայր) հրապարակեց ԻԱԿ-ն ու "Առավոտ" օրաթերթն ընդդեմ Շիրակի մարզպետարանի դատական գործով վճիռը: Ինֆորմացիայի ազատության կենտրոնը եւ "Առավոտ" օրաթերթը որոշեցին հաշտություն կնքել Շիրակի մարզպետարանի հետ: Հիշեցնենք, որ "Առավոտ" օրաթերթի լրագրող Արամ Զաքարյանը 19,08,2009թ.-ին Շիրակի մարզպետ Լիդա Նանյանին marzpetaran@shirak.region.am էլ. փոստի հասցեով տեղեկատվություն ստանալու հարցում էր ուղարկել, որը մնացել եր անպատասխան:...
09.06.2010 Վճռաբեկ դատարանն արդեն երրորդ անգամ բավարարում է ԻԱԿ-ի բողոքը
Սույն թվականի հունիսի 3-ին ՀՀ Վճռաբեկ դատարանը ամբողջությամբ բավարարեց ԻԱԿ-ի վճռաբեկ բողոքը: Վճռաբեկ դատարանը բեկանեց ԻԱԿ-ն ընդդեմ “Երեւանի կառուցապատման եւ ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակ” ՊՈԱԿ-ի գործով ՀՀ վարչական դատարանի կայացրած վճիռը եւ գործն ուղարկեց նույն դատարան նոր քննության: Հիշեցնենք, որ ԻԱԿ-ը վարչական դատարանից խնդրել էր ոչ իրավաչափ ճանաչել “Երեւանի կառուցապատման եւ ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակ” ՊՈԱԿ-ի այն գործողությունները կամ անգործությունը, որով...