Ինֆորմացիայի ազատության կենտրոն

հայերեն | english

Նորություններ և իրադարձություններ

26.10.2010 Աշխատանքային երկխոսություն դատախազների եւ լրագրողների մասնակցությամբ

Լրագրողներ-ՀՀ դատախազության համակարգի աշխատակիցներ երկխոսությունը, որը կազմակերպել էր Ինֆորմացիայի ազատության կենտրոնը 2010թ. հոկտեմբերի 23-24-ը, Աղվերանում, կայացավ: Աշխատանքային քննարկումից գոհ էին թե լրագրողները եւ թե դատախազները, քանի որ երկու օր տեւած քննարկումները, մասնակիցների բնորոշմամբ, "երկուստեք շատ արդյունավետ էին":

03.10.2010 Երկրորդ անգամ կքննվի ԻԱԿ-ն ընդդեմ “Երեւանի կառուցապատման եւ ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակ” ՊՈԱԿ-ի գործը

ՀՀ Վարչական դատարանը 2010 թվականի հոկտեմբերի 5-ին նշանակել էր Ինֆորմացիայի ազատության կենտրոնն ընդդեմ “Երեւանի կառուցապատման եւ ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակ” ՊՈԱԿ-ի գործով նոր քննության առաջին նիստը, որը, սակայն,  հետաձգվեց անորոշ ժամանակով: Հիշեցնենք, որ ՀՀ Վարչական դատարանը 07.12.2009թ.-ի վճռով մերժել էր ԻԱԿ-ի հայցն ընդդեմ “Երեւանի կառուցապատման եւ ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակ” ՊՈԱԿ-ի: Վարչական դատարանի այս վճիռը...

29.09.2010 Ոսկե բանալին՝ Գորիսին, իսկ Ժանգոտ կողպեքը՝ Ստեփանավանին

Ինֆորմացիայի ազատության կենտրոնը սեպտեմբերի 28-ին անցկացրեց «Տեղեկատվության ազատության մրցանակաբաշխություն 2010-ը»։ Մրցանակաբաշխության նպատակն է հզորացնել հասարակական վերահսկողությունը պետական մարմինների վրա՝ նրանց ստիպելով առավել բաց աշխատել եւ հաշվետու լինել հանրության առջեւ։ Մրցանակաբաշխությանը ներկա էր նաեւ Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը, ով նշեց. «Նման միջոցառումը օգնում է, որպեսզի պետական կառավարման մարմինները ավելի բաց եւ թափանցիկ աշխատեն»:...

29.09.2010 www.e-gov.am-ը ճանաչվել է լավագույն ինտերնետային կայք

Սեպտեմբերի 28-ին վարչապետ Տիգրան Սարգսյանը մասնակցել է Տեղեկատվության ազատության 8-րդ ամենամյա մրցանակաբաշխությանը, որը 2003 թվականից ՞Տեղեկատվության ազատության մասին՞ ՀՀ օրենքի ընդունումից հետո Ինֆորմացիայի ազատության կենտրոնը կազմակերպում է սեպտեմբերի 28-ին` տեղեկատվության ազատության միջազգային օրը։

28.09.2010 ՀԱՅՏՆԻ ԵՆ 2010Թ. ՏԱ ՄՐՑԱՆԱԿԱԿԻՐՆԵՐԸ

Ինֆորմացիայի ազատության կենտրոնը Տեղեկատվության ազատության մրցանակա-բաշխությունն անցկացնում է արդեն 8-րդ տարին` 2003 թվականից ի վեր: Այն նվիրվում է տեղեկատվության ազատության միջազգային օրվան։ Մրցանակաբաշխության դրական մրցանակն է Ոսկե բանալին` որպես բաց եւ լավ աշխատանքի խորհրդանիշ: 2010թ.-ին Ոսկե բանալիներ շնորհվեցին հետեւյալ անձանց եւ կազմակերպություններին. Գորիսի համայնքապետարանին (քաղաքապետ` Նելսոն Ոսկանյան)` որպես 2010թ.  ամենահրապարակային գործող մարմին,...

27.09.2010 ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ԱՄԵՆԱՄՅԱ ՄՐՑԱՆԱԿԱԲԱՇԽՈՒԹՅՈՒՆ 2010

Սեպտեմբերի 28-ին, ժամը 15:00-ին, Ռեժինե հյուրանոցում (Հասցե` ք. Երեւան, Նորքի այգիներ 235-1) տեղի կունենա Տեղեկատվության ազատության միջազգային օրվան նվիրված ամենամյա 8-րդ մրցանակաբաշխությունը: Մրցանակաբաշխության ժամանակ շնորհվելու են դրական եւ բացասական մրցանակներ` Ոսկե բանալի եւ Ժանգոտ կողպեք:  Ոսկե բանալին` որպես բաց եւ լավ աշխատանքի խորհրդանիշ, իսկ Ժանգոտ կողպեքը` որպես գաղտնիության եւ վատ աշխատանքի խորհրդանիշ։  2010թ.-ին մրցանակներ շնորհվելու են հետեւյալ...