Նորություններ և իրադարձություններ

11.11.2022 Ավելի բարձր տուգանքներ՝ տեղեկությունն ապօրինաբար չտրամադրելու համար․ փոփոխությունն ուժի մեջ է մտել
2022 թվականի հոկտեմբերի 14-ին ուժի մեջ է մտել Ինֆորմացիայի ազատության կենտրոնի և Արդարադատության նախարարության համատեղ օրենսդրական նախաձեռնությունը՝ բարձրացնել տեղեկություն ստանալու իրավունքի խախտման համար վարչական պատասխանատվության չափը։

08.11.2022 Տեղեկատվության ազատ, հասանելի լինելը կարևոր է ցանկացած ոլորտում
Ինֆորմացիայի ազատության կենտրոնը հաճախ է զրուցում Տեղեկատվության ազատության պատասխանատու պաշտոնատար անձանց հետ, սակայն նրանց հետ շփման ընթացքում արձանագրված տեղեկությունները հիմնականում ամփոփվում են հետազոտությունների տեսքով։ Այս անգամ առաջարկում ենք ՏԱ պատասխանատուների կարծիքներին ծանոթանալու նոր ֆորմատ։ ԻԱԿ-ում պրակտիկա անցնող Սաթենիկ Խալաթյանը տեղեկատվության ազատության մասին իրեն հուզող հարցերն է ուղղել Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության տեղեկատվության ազատության պատասխանատու պաշտոնատար անձ Զարուհի Մանուչարյանին։

27.10.2022 Համայնքապետարանները վատ են կատարում Տեղեկավտության ազատության մասին օրենքը
Սեպտեմբերի 26-ին Ինֆորմացիայի ազատության կենտրոնը տեղեկություն ստանալու հարցումներ է ուղարկել տասը մարզերում գտնվող 50 համայնքապետարանների:Հարցմանը ժամանակին լիարժեք պատասխան է տվել 23 համայնքապետարան, 6-ը՝ թերի պատասխան, 4՝ ուշացած լիարժեք, 17 համայնքապետարանից պատասխան չենք ստացել:

24.10.2022 Իրական շահառուներ. տվյալների հետ աշխատանքի նոր տեսանկյուն
Հոկտեմբերի 21-ից 22-ը կայացավ «Իրական շահառուների տվյալների օգտագործումը Հայաստանում» խորագրով երկօրյա աշխատաժողովը, որը մի հարկի տակ էր հավաքել երկու տասնյակ լրագրողների և ՔՀԿ ներկայացուցիչների:

Այսօր «Իրական շահառուների տվյալների օգտագործումը Հայաստանում» աշխատաժողովի 2-րդ օրն է: Լրագրողներ Անի Գրիգորյանը և Մկրտիչ Կարապետյանը ներկայացնում են Հայաստանում գործող տվյալների լրացուցիչ աղբյուրները, տարբեր հետազոտական մեթոդներ, տեխնիկաներ և գործիքներ, որոնք կարող են օգտագործվել տվյալների հավաքագրման և վերլուծության համար։