Նորություններ և իրադարձություններ

13.07.2011 Ասուլիս. Շուշան Դոյդոյան, 14 հուլիսի, “Հենարան” ակումբ
Հուլիսի 14-ին, ժամը 11-ին “Հենարան” ակումբում ասուլիս է տալու Ինֆորմացիայի ազատության կենտրոնի նախագահ Շուշան Դոյդոյանը` հրապարակելու 2011թ. 2-րդ եռամսյակում տեղեկատվություն ստանալու իրավունքը խախտած պաշտոնյաների Սեւ ցուցակը եւ ամփոփելու Ինֆորմացիայի ազատության կենտրոնի գործունեության 10 տարին:

01.07.2011 Ինֆորմացիայի ազատության կենտրոնը 10 տարեկան է
Այսօր` 2011 թվականի հուլիսի 1-ին լրանում է Ինֆորմացիայի ազատության կենտրոն հասարակական կազմակերպության հիմնադրման տասնամյակը։ Կենտրոնի հիմնական առաքելությունն է պաշտպանել քաղաքացիների տեղեկություն ստանալու իրավունքը:

20.06.2011 ՀՀ վարչական դատարանը լիովին բավարարեց ԻԱԿ-ի հայցը
Հունիսի 20-ին ՀՀ վարչական դատարանը լիովին բավարարեց ԻԱԿ-ի հայցն ընդդեմ "Երևանի կառուցապատման և ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակ" ՊՈԱԿ-ի` վերջինիս պարտավորեցնելով 5-օրյա ժամկետում տրամադրել ԻԱԿ-ի հարցման պատասխանը եւ փոխհատուցել 24.000 դրամ պետտուրքը:

13.06.2011 Սուպերմարկետները` տեղեկատվություն տնօրինողներ
Այսուհետ Հայաստանում գործող հետեւյալ 5 սուպերմարկետները` “Երևան Սիթի”, “ՍԱՍ”, “Ֆրեշ”, “Սթար” եւ “Նոր Զովք”, համաձայն “Տեղեկատվության ազատության մասին” ՀՀ օրենքի, հաշվետու եւ հրապարակային պետք է գործեն հասարակության առաջ:

01.06.2011 Վճիռը կհրապարակվի հունիսի 20-ին
ԻԱԿ-ն ընդդեմ "Երևանի կառուցապատման և ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակ" ՊՈԱԿ-ի դատական գործով վճիռը կհրապարակվի հունիսի 20-ին 14:50-ին:

19.05.2011 Արդիականացվեց ՏԿՆ կայքը
Ինֆորմացիայի ազատության կենտրոնի նախաձեռնությամբ` ԱՄՆ ՄԶԳ ֆինանսական աջակցությամբ, արդիականացվեց ՀՀ տարածքային կառավարման նախարարության կայքը` www.mta.gov.am-ը: