Նորություններ և իրադարձություններ

23.12.2011 ԻԱԿ-ը պահանջում է Զարթոնքի գյուղապետարանի գործողությունները ոչ իրավաչափ ճանաչել
2012թ. փետրվարի 1-ին, ժամը 16-ին ՀՀ վարչական դատարանում տեղի կունենա ԻԱԿ-ն ընդդեմ Զարթոնքի գյուղապետարանի դատական գործի քննությունը:

21.12.2011 Աշտարակ կաթն ու Մարիանան տեղեկատվությունը թաքցնելու պատճառ ունեին
Ինֆորմացիայի ազատության կենտրոնը 2 ամիս շարունակ փորձում էր Աշտարակ-կաթ եւ Դուստր –Մարիաննա ընկերություններից ճշտել, թե իրենց կաթնամթերքը արտադրվում է բնակա՞ն կաթից, թե՞ կաթնափոշուց: Սակայն բոլոր հարցումները անպատասխան են մնացել:

13.12.2011 Տեղեկատվության ազատությունը Հայաստանի Հանրապետությունում Մոնիտորինգ 2011
2011թ.-ի դեկտեմբերի 14-ին, ժամը 12:00-ին "Հայելի" ակումբում Ինֆորմացիայի ազատության կենտրոնը հանրությանը ներկայացրեց “Տեղեկատվության ազատությունը ՀՀ-ում 2011թ.” մոնիտորինգը և դրա արդյունքներն ամփոփող գիրքը:

13.12.2011 ՀՀ Տարածքային կառավարման նախարարության կայքը լավագույնն է
Ինֆորմացիայի ազատության կենտրոնի նախաձեռնությամբ և աջակցությամբ, Հելիքս ընկերության կողմից պատրաստված ՀՀ տարածքային կառավարման նախարարության կայքը ճանաչվել է լավագույնը:

12.12.2011 Ինֆորմացիայի ազատության կենտրոնի երկու վեբ կայքերն արժանացան բարձր գնահատականի
Ինֆորմացիայի ազատության կենտրոնի կողմից մշակված ՀՀ Տարածքային կառավարման նախարարության պաշտոնական կայքը 2011թ.-ին ճանաչվել է լավագույն պաշտոնական կայք: Իսկ Ինֆորմացիայի ազատության կենտրոնի մեկ այլ վեբ նախագիծ` Givemeinfo.am, ArmNet Awards 2011 ամենամյա մրցույթում "Տարվա նորարարություն" անվանակարգում ճանաչվեց 4 լավագույն կայքերից մեկը:

10.12.2011 Իրավունքների պաշտպանության օրը՝ խնդիրների վրա սևեռվելու օր
"Կարևոր է, որ սրահում մեր տաղավարն առաջինն է, որովհետև մարդու մյուս բոլոր իրավունքները խարսխվում են այս իրավունքի վրա: Եթե մարդը չի ունենում ժամանակին ամբողջական տեղեկատվություն, ապա մյուս բոլոր իրավունքներից չի կարող լիարժեք օգտվել",- նշեց "Ինֆորմացիայի ազատության կենտրոն" ՀԿ նախագահ Շուշան Դոյդոյանը: