Նորություններ և իրադարձություններ

20.02.2012 ԻԱԿ-ը կհրապարակայնացնի Մաշտոցի այգու տարածքի մանրամասները
Ինֆորմացիայի ազատության կենտրոնը տեղեկություն ստանալու հարցում է ուղարկել Երևանի քաղաքապետին՝ փորձելով պարզել Մաշտոցի այգու տարածքի կարգավիճակը և մի շարք այլ մանրամասներ:

10.02.2012 3 տարի տևած դատական գործն ավարտվեց ԻԱԿ-ի հաղթանակով
Տեղեկատվությունը թաքցնելու համար "Երևանի կառուցապատման և ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակ" ՊՈԱԿ-ը համառ պայքարեց 3 տարի՝ դատական բողոքարկումների վրա վատնելով պետական ռեսուրսները:

10.02.2012 "Բաց կառավարման գործընկերության" աշխատանքային նիստ ՀՀ ԱԳՆ-ում
2012 թվականի փետրվարի 7-ին ՀՀ արտաքին գործերի նախարարությունում տեղի ունեցավ "Բաց Կառավարման գործընկերություն" (Open Government Partnership) նախաձեռնության շրջանակներում Հայաստանի Գործողությունների ծրագրի մշակման համար ստեղծված աշխատանքային խմբի առաջին նիստը: Խմբի կազմում ընդգրկված են պետական գերատեսչությունների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները: Աշխատանքային խմբի անդամները քննարկեցին ԲԿԳ հայաստանյան Գործողությունների ծրագրի նախնական տարբերակը: Ըստ...

01.02.2012 Դատավորը չգիտի՝ որոնք են հանրային նշանակության կազմակերպությունները
ՀՀ Վարչական դատարանը (դատավորներ) Արծրուն Միրզոյանը և Աղասի Դարբինյանը չգիտեն, որ "Աշտարակ-Կաթ" և "Դուստր Մարիաննա" ընկերությունները ապրանքային շուկաներում գերիշխող դիրք ունեցող տնտեսվարող սուբյեկտներ են, իսկ "Տեղեկատվության ազատության մասին" ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի համաձայն` ապրանքային շուկաներում մենաշնորհ կամ գերիշխող դիրք ունեցող կազմակերպությունները համարվում են հանրային նշանակության կազմակերպություններ և հանդիսանում են տեղեկատվություն տնօրինողներ:
28.01.2012 "Սև ցուցակին" ավելացել է "Սպիտակ ցուցակը"
Սև ցուցակին կից առաջին անգամ հրապարակվում է նաև Սպիտակ ցուցակ, որտեղ տեղ են գտել այն անձանց անունները, ովքեր տարվա եռամսյակային Սև ցուցակներում հայտնվելուց հետո դրականորեն փոխել են իրենց աշխատաոճը և օրենքին համապատասխան պատասխանել են տեղեկություն ստանալու հարցումներին:
26.12.2011 Սեւ ցուցակ 2011. 3-րդ եւ 4-րդ եռամսյակ
ԻԱԿ-ն ամփոփել է 2011թ. 3-րդ եւ 4-րդ եռամսյակներին տեղեկատվության ազատության իրավունքը խախտած պաշտոնյաների Սեւ ցուցակը: